Ճապոնիայում վայրի էգ վարազի հարձակման հետևանքով վնասվել է 6 մարդ՝ հայտնում է Japan Today-ը:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, Տոկիոյի արվարձաններում՝ Ակիրունոյում ու Ֆուսայում:
Ոստիկանության տվյալներով՝ վարազի երկարությունը եղել է մոտ 1 մետր: Կենդանին կես ժամում հասցրել է հարձակվել 40-70 տարեկան 6 մարդու վրա:
Հարձակման հետևանքով ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել:
Կենդանուն կրակել է տեղի որսորդական կազմակերպության անդամը: