Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Սխալ» բարևելու համար անչափահասների մասնակցությամբ «մարդասպանություն» Երևանում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ավարտվեց Արթուր Մկրտչյանի գործի դատական քննությունը:

Այս գործով նույն դատարանում անցած տարվա հոկտեմբերին արդեն երեք հոգի դատվել են: Նրանց նկատմամբ համաներում է կիրառվել, ու երեքն էլ ազատվել են սահմանված պատիժների կրումից, երեքն էլ ազատ են արձակվել դատարանի դահլիճում:

Նրանցից մեկը՝ Գևորգը, վկայի կարգավիճակ ուներ ներկա գործով, իսկ մյուս երկուսը՝ Արթուր Ազիզյանն ու Կարեն Սուրբնշանյանը, գործով տուժողներն էին:

Արթուր Մկրտչյանը մեղադրվում էր այդ երկու տուժողներին դանակահարելու և կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ պատճառելու համար:
Արթուր Մկրտչյանն ավելի ուշ է հայտնաբերվել, այդ պատճառով էլ նրա մասով գործի քննությունն ընդհանուր իրավասության դատարանում առանձին ընթացավ ու հիմա նոր ավարտվեց:

Դեպքի պահին 17-ամյա Արթուր Մկրտչյանը և Գևորգ Սերոբյանը՝ դպրոցականներ, իսկ տուժողներ Ազիզյանն ու Սուրբնշանյանը 21 տարեկան են եղել:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի փետրվարի 28-ին դպրոցականներ Գևորգ Սերոբյանի, Արթուր Մկրտչյանի վեճը իրենցից մեծ երիտասարդների՝ Ազիզյանի և Սուրբնշանյանի հետ ծագել է «բարևելու» հետ կապված հարցերով:

Վիճաբանությանն այնպիսի նշանակություն են տվել, որ շարունակել են նաև հաջորդ օրը՝ մարտի 1-ին: Ժամը 15-ի սահմաններում կողմերը հանդիպել են Ս. Տարոնցու փողոցում գտնվող «Մաղիս» խանութի մոտ:

Օրը ցերեկով փողոցի մարդաշատ մասում աղմկոտ վիճաբանություն է եղել, երկկողմանի հայհոյանքներ են հնչել, Գևորգը մետաղե խողովակով հարվածներ է հասցրել հակառակորդներին:

Վերջիններս, որ մոտ ութ րոպե նույնպես ակտիվ խուլիգանական գործողություններ են կատարել, ի վերջո տուժել են դանակի հարվածներից, որոնք, ըստ մեղադրանքի՝ նրանց հասցրել է անչափահաս Արթուր Մկրտչյանը:

Տուժողների առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ Ազիզյանի որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք, Սուրբնշանյանի կրծքավանդակի ծակած-կտրած, պնևմաթորաքս առաջացրած վերք:

Արթուր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրված երկու հոգու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 258 հոդվածի 4-րդ մասով:

Արթուր Մկրտչյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ տուժողները նրա նկատմամբ բողոք կամ պահանջ չեն ներկայացրել:

Մեղադրանքը պաշտպանող դատախազն իր մեղադրական ճառում հաստատված է գնահատել Արթուր Մկրտչյանի մեղքը և միջնորդել է նրան դատապարտել 7 տարի ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը պաշտպանական ճառում, ընդհակառակը, ապացուցված չի գնահատել իր պաշտպանյալին մեղսագրված արարքները և միջնորդել է արդարացնել նրան ու ճանաչել անպարտ:

Ամբաստանյալ Արթուր Մկրտչյանը միացավ իր պաշտպանին, ինքը պաշտպանական ճառով հանդես չեկավ, հետո ասաց, թե վերջին խոսք էլ չունի ասելու:

Ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Մկրտչյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 6 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում