Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտի «թեժ գծի» աշխատակիցը 20 օրով (առանց աշխատանքի դիմաց վճարվելու) հեռացվել է աշխատանքից՝ հեռախոսազանգերին «ռոբոտի ձայնով» պատասխանելու պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Համաձայն վարչական դատարանի զեկույցի՝ դեպարտամենտի աշխատակիցը հեռախոսազանգերին պատասխանել է չափազանց խիստ և միալար ձայնով, ինչը զրուցակիցների մոտ կարող է տպավորություն առաջացնել, թե իրենք մեքենայի հետ են խոսում: Զանգահարողներից մեկը շուտափույթ անջատել է լսափողը, ապա գանգատվել, որ իրեն պետք էր մարդու հետ խոսել:
Պատժված աշխատակցի խոսքերով՝ խոսելու այդ ձևը պայմանավորված է նրանով, որ սովորական խոսքը բարդ է հասկանալ՝ բրուքլինյան կոպիտ խոսելաձևի պատճառով: Նրա խոսքերով՝ 20 օրով աշխատանքից հեռացվելը շատ խիստ պատիժ է: