Վաշինգտոնի Կոլումբիա շրջանում տղամարդը կացնով հարձակվել է ոստիկանի վրա: Այս մասին հաղորդում է Assocaited Press-ը:
«Ոստիկանը նստած է եղել ծառայողական ավտոմեքենայում, երբ տղամարդը կացնով կոտրել է վարորդի կողմի կողային ապակին: Ոստիկանության սպան դուրս է եկել ավտոմեքենայից և կռիվ սկսել հարձակվողի հետ, որին հաջողվել է թաքնվել, բայց արդեն՝ առանց կացնի»,-հայտնում են ոստիկանությունում:
Հարձակումը հետաքննելու համար իր օգնությունն է առաջարկել նաև FBI-ը: