Կյանքի որևէ հանգրվանում մեզ հետ պատահած ու նույնիսկ մեր կյանքը շրջած որևէ միջադեպ, իրադարձություն չպետք է որոշի կյանքի մնացած մասի ընթացքը և ելքը: Կյանքի ցանկացած պահին մարդը ունի կանգ առնելու, կյանքը շրջելու և վերափոխելու հնարավորություն: Մեզ հետ պատահած որևէ դեպք չպետք է ուղեկցի և ապականի մեր կյանքը․ այդ միակ մեղավորի մեղքը չորոնենք ու չտեսնենք ուրիշի և մյուսների մեջ: Կյանքը փոխելու համար անհրաժեշտ է մեծ ցանկություն, համառություն և ամենակարևորը․․․ համբերություն․․․