Friday, 26 04 2024
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը

Սերժ Սարգսյանը դադար է վերցրել

Հայաստանում թափուր են պետական կառավարման համակարգի երկու կարևորագույն պաշտոններ, նույնիսկ կարելի է ասել երեք՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, փոխվարչապետի պաշտոնը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: ԱԱԽ քարտուղարի պաշտոնը թափուր է արդեն ամիսներ, իսկ տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պաշտոնը թափուր է արդեն մի քանի շաբաթ, և հայտնի էլ չէ, թե այս պաշտոնների նշանակումները երբ տեղի կունենան:

Այս իրավիճակը չի կարելի սովորական համարել, որովհետև խոսքը վերաբերում է ցանկացած պետական օրգանիզմի համար առանցքային պաշտոնների: Սակայն Հայաստանում, իհարկե, իրավիճակը պետք է չափել ոչ թե պետական օրգանիզմի, այլ քրեաօլիգարխիկ համակարգի անհրաժեշտությունների կամ տրամաբանության տեսանկյունից: Իսկ այդ տեսանկյունից՝ թափուր պաշտոնները վկայում են ներհամակարգային ճգնաժամի մասին, որովհետև Հայաստանում կարևոր նշանակումները կատարվում են, բնականաբար, համակարգի բոլոր սեգմենտների գործոնը հաշվի առնելով, փոխհամաձայնեցնելով: Միանձնյա նշանակումներ հնարավոր են, սակայն պաշտոնների թափուր կարգավիճակը վկայում է, որ Սերժ Սարգսյանն այսօր միանձնյա նշանակումներ անելու հնարավորություններ չունի: Իսկ ներհամակարգային ճգնաժամը թույլ չի տալիս արագորեն փոխհամաձայնեցնել նոր նշանակումները այդ կարևոր պաշտոններում: Ըստ որում՝ խնդիրն այստեղ միայն իշխանական-ոչիշխանական տիրույթում չէ, որովհետև առավել էական է փոխհամաձայնությունը ՀՀԿ-ի ներսում:

Եթե խնդիրը ոչիշխանական ուժերին, իշխող համակարգի ոչիշխանական բևեռին վերաբերում է ինչ-որ կերպ, ապա գերազանցապես ներհհկական իրողության միջոցով: Հարցն այն է, որ ոչիշխանական ուժերն իշխանության համար պայքարում ակտիվորեն սկսել են ՀՀԿ-ական մեծամասնության կազմալուծման ջանքերը, և նրանց խնդիրն է այդ մեծամասնության ներսում, ըստ որում՝ ոչ միայն «պոլիտբյուրոյի» մակարդակով, այլև նաև ՀՀԿ-ական տարածքային օղակների, առաջ բերել քայքայիչ մթնոլորտ և հիմքեր դնել ճամբարափոխության կամ, ինչպես Հայաստանում ընդունված է ասել, առնետավազքի:

Բնականաբար, «պոլիտբյուրոյի» մակարդակն է առանցքայինը, որովհետև եթե այդ մակարդակում կազմալուծումը տեղի ունենա, մյուս մակարդակներում այն իրականացնելու և իշխանափոխությունը ձևակերպելու համար ԲՀԿ-ից այլևս միայն տեխնիկական ջանքեր կպահանջվեն: Եվ ուրեմն Սերժ Սարգսյանի համար շատ էական է դառնում ՀՀԿ-ի ներսում բալանսը պահելը, ինչը չի կարող չազդել նոր նշանակումների վրա: Սերժ Սարգսյանը պետք է ձգտի նշանակումով որևէ մի ՀՀԿ-ական թևի չնեղացնել կամ չխորացնել ներհհկական բաժանարար գծերը: Այդ պատճառով էլ նա դադար է վերցրել այս պաշտոնների նշանակման առումով: Սակայն ինչի՞ն է սպասում Սերժ Սարգսյանը, այսինքն՝ կարևորն այն է, թե ինչ է լինելու այդ դադարի ընթացքում, ինչ ակնկալիքներ ունի Սարգսյանը:

ՀՀԿ-ի ներսում հազիվ թե որևէ բան փոխվի, և, ըստ էության, հավանական չեն նաև էական փոփոխությունները ոչիշխանական բևեռում: Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, սպասում է արտաքին իրադարձությունների ծավալման, որոնց արդյունքում էլ նա կփորձի ամրապնդել իր դիրքերը ներսում՝ օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանում նրա մրցակիցներից կամ նրա համար խնդրահարույց ներիշխանական թևերից և ոչ մեկը չկա, որ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, հույսը դնի ներքին գործոնների վրա:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում