Sunday, 12 05 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն

Վահե Էլոյանը չվերանշանակվեց

Կառավարության այսօրվա նիստում սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց Մհեր Անանյանը, որը մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն էր զբաղեցնում:

Հիշեցնենք, որ նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը դատարանում վիճարկում էր իրեն աշխատանքից ազատելու դիմումը: Վահե Էլոյանը, որը, մեր տեղեկություններով, ԲՀԿ-ական է, աշխատանքից ազատվել էր սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանի ժամանակ. ընդ որում՝ Վարդանյանը կառավարության նիստին էր ներկայացրել Էլոյանի դիմումը, մինչդեռ Էլոյանը հայտարարեց, որ ինքը դիմում չի գրել ու դիմեց դատարան: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նա պահանջում էր Յուրի Վարդանյանից և ՀՀ կառավարությունից աշխատանքից ազատելու իր հրամանն անվավեր ճանաչել, վերականգնել աշխատանքում և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար պատասխանողից բռնագանձել աշխատավարձի գումարը:

Սպորտի և երիտասարդության նոր՝ ԲՀԿ-ամերձ նախարար Գաբրիել Ղազարյանի նշանակումից հետո, որը ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում, փաստորեն, Վահե Էլոյանը չվերանշանակվեց:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում այսօր Վահե Էլոյանը հրաժարվեց տեղեկացնել դատական գործընթացի մասին, սակայն հաշվի առնելով նոր նշանակումը՝ կարելի է ասել, որ Էլոյանը դատարանում կամ պարտվել է, կամ չի ցանկացել հարցը վիճարկել ավելի բարձր ատյաններում: «Շատ ուրախ եմ, իրեն մաղթում եմ հաջողություն»,- նոր նշանակված աշխատակազմի ղեկավարի մասին հայտարարեց Էլոյանը: Մեր հարցին, թե չի՞ կարծում, որ նախարարը իրեն պետք է վերականգներ այդ պաշտոնում, նա հրաժարվեց պատասխանել:

Կառավարության այսօրվա նիստից հետո սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը «Առաջին լրատվականի» հարցին, թե ինչո՞ւ աշխատակազմի նախկին ղեկավարը՝ Վահե Էլոյանը, որը դատարանում վիճարկում էր իր ազատումը, չվերանշանակվեց այդ պաշտոնում, պատասխանեց. «Չեմ կարող ասել: Ես այդ աշխատակազմի ղեկավարի հետ չեմ աշխատել: Ես աշխատել եմ այս մեկի հետ, գիտեմ, որ գիտակ անձնավորություն է, մասնագետ, և դրա համար առաջարկեցինք իրեն»: Մեր հստակեցմանը՝ այսինքն՝ նախարարը որևէ խնդիր չի՞ տեսնում, որ նախորդը չի նշանակվել, պատասխանեց. «Բացարձակապես, իսկ ի՞նչ խնդիր պետք է լինի»:

 

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում