Samsung Electronics-ը հայտարարել է, որ արդիականացնում է արագ աճող միջին և ցածր գնային դաշտի սմարթֆոնների շարքը: Այս մասին ընկերությունում հայտարարել են այն բանից հետո, երբ ներկայացվել է հաշվետվություն՝ 2011թ. ի վեր 2014-ի երրորդ եռամսյակում շահույթի վատագույն արդյունքներով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ընկերությունը դիրքերը զիջել է Apple-ին պրեմիում դասի սմարթֆոնների շուկայում, և Lenovo-ին ու Xiaomi-ին՝ ցածր գնային դաշտում, ասվում է Strategy Analytics հետազոտական ընկերության զեկույցում:
Հարավկորեական հսկան բարձրացնում է գնային մրցունակությունը՝ օգտագործելով ավելի որակյալ բաղադրիչներ:
Samsung-ի օպերացիոն շահույթը երրորդ եռամսյակում նվազել է 60.1 տոկոսով՝ հասնելով 3.9 մլրդ դոլարի: