Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Համայնքային չինովնիկները ցուցակագրում են «այլախոհներին». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակազմերին հանրահավաքներին չմասնակցելու խիստ հրահանգներ են իջեցվել: Ավելին, որոշ ճարպիկներ դպրոցների, մանկապարտեզների ղեկավարներին հրահանգել են «այլախոհների» ցուցակներ կազմել ոչ միայն աշխատակազմի մակարդակով, այլև նրանց ազգականների, ընտանիքի անդամների ու անգամ երեխաների ծնողների: Իբր փորձում են շոշափել իրենց համայնքներում հեղափոխական տրամադրություններն ու հեղափոխականների մոտավոր քանակը ճշտել: Չի բացառվում, որ սա թաղապետարանների ինքնագործունեությունն է: Նրանց մտավախությունների ու ձեռնարկած քայլերի մասին հետաքրքրվեցինք երեկ՝ ավագանու նիստի ավարտից հետո: Իշխանափոխությանը նրանց վերաբերմունքը բազմազան էր: Օրինակ, Ավանի թաղապետը բերանը պինդ փակեց, երբ լսեց «այլախոհներին» ցուցակագրելու մասին հարցը: Նա, ատամներն ու շրթունքները սեղմած, լսում էր մեր հարցերը՝ առանց արձագանքելու:

Մեր ճշտող հարցին, թե կարելի՞ է լռությունը համաձայնության նշան ընդունել, շրթունքներն ավելի պինդ սեղմեց: Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանն ավելի անկաշկանդ էր, նա նախ հայտարարեց, որ նման բան մեզնից է լսում, ապա մեր ճշտող հարցից հետո, թե նման բան իսկապե՞ս չի եղել, մտափոխվեց. «Գուցե լինի նման հրահանգ, բայց ես մի բանում վստահ եմ՝ յուրաքանչյուր աշխատող իր աշխատաժամանակը պիտի իր աշխատատեղում անցկացնի»: Հանրահավաքներն աշխատանքային օրվա ավարտին են տեղի ունենում: «Ես վստահ եմ՝ մերոնցից ոչ մեկ չի մասնակցում նմանատիպ հանրահավաքի, ես վստահ եմ իմ աշխատակազմի վրա, որ պարապ-սարապ, մանր-մունր հարցերով չի զբաղվում, եթե իրանք աշխատում են աշխատանքի ժամանակ, հետո հասցնում են գնան իրանց ընտանիքներին… Կանա՞յք գնան հանրահավաքի: Պարապ կանայք կարող ա գնան, իսկ աշխատող կանայք դժվար 6-ից հետո իրանց երեխաներին ու ընտանիքը թողեն, գնան-հասնեն հրապարակ»,- փիլիսոփայեց չինովնիկը: Գուցե պայքարում են վատ իշխանությունից ազատվելու, իրենց երեխաների, երկրի լավ ապագայի համար:

ՀՀԿ-ականը շարունակեց. «Ով ցանկանում ա՝ թող գնա, ես վստահ եմ՝ մեր աշխատավայրից որևէ կին չի գնում հանրահավաք, 6-ից հետո հայ կինը գնում ա՝ իր ընտանիքով ա զբաղվում, իր հաց ու ջրով ա զբաղվում»: Բայց այսպես դատող չինովնիկները հայ կնոջը լիարժեք «օգտագործում» են ընտրությունների օրերին՝ մինչև կեսգիշեր ստիպում, որ կեղծիքներ անեն, չեբուրաշկայի դեր ստանձնեն, մասնակցեն ՀՀԿ-ի հրապարակային միջոցառումներին՝ «մասովկա ապահովեն»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում