Ժնևի կառավարությունը հանդես է գալիս «միջազգային բացարձակ չեզոքության» օգտին. այսպես են քաղաքի իշխանությունները հիմնավորում Արիանա պարկում հայկական հուշարձանի կառուցման հանդեպ բացասական վերաբերմունքը: Այս մասին հայտնում է Le Temps թերթը:
«Ժնևի կառավարությունը չի ուզում Արիանա պարկում՝ Ազգերի պալատից մի քանի քայլ հեռու, Հայոց ցեղասպանության հուշակոթող տեսնել»,- գրում է թերթը:
«Սկզբունքորեն մենք դեմ չենք այդպիսի հուշարձանի ստեղծմանը՝ նկատի ունենալով, որ մեր ժնևցի և շվեյցարացի խորհրդարանականները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Մենք անհանգստացած ենք, որ ընտրված վայրը չի ապահովում չեզոքությունը, քանի որ գտնվում է Ազգերի պալատի անմիջական հարևանությամբ»,- թերթին ասել է Շվեյցարիայի երկրի Պետական Խորհրդի ղեկավար Ֆրանսուա Լոնշամը: