Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Աֆղան Ալիի դեմ մահափորձ է կատարվել Շանլըուրֆա գավառում՝ հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։
Համաձայն տեղեկության՝ ՆԳՆ ղեկավարի հետ հարձակման է ենթարկվել նաև Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը։
Անհայտ անձանց խումբը քարեր է նետել կառավարական պատվիրակութան վրա, որը Շանլըուրֆա էր ժամանել՝ ծանոթանալու հարևան սիրիական Քոբանի քաղաքից փախստականների կենսապայմաններին։ Փախստականների թիվը հասնում է ավելի քան 150 հազար մարդու։
Հարձակումից նախարարն ու փոխվարչապետը չեն տուժել։