Friday, 26 04 2024
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից

Ֆրանսիայում առաջարկում են որոշ տաճարների մուտքը դարձնել վճարովի. ԶԼՄ-ներ

Ֆրանսիայում քննարկվում է մուտքի վճար սահմանելու հարցը այն տաճարների համար, որոնք ֆրանսիացի և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում վայելում են մեծ ժողովրդականություն: Փարիզյան «Ֆիգարո» թերթի տեղեկությամբ՝ այդ հարցը բարձրացվել է երկրի մշակույթի և հաղորդակցության նախարարության ու Ազգային հուշարձանների կենտրոնի ներկայացուցիչների վերջին հավաքի ժամանակ:

«Ինչու մուտքը վճարովի չդարձնել՝ միաժամանակ երաշխավորելով, որ կրոնական ծեսերի անցկացումը կմնա անվճար»,- պարբերականը մեջբերում է հանդիպման մասնակիցներից մեկի խոսքը՝ չնշելով նրա անունը:

Այդ գաղափարի կողմնակիցների կարծիքով՝ այդ կերպ իշխանությունները կկարողանային ֆրանսիական բոլոր 77 խոշոր տաճարները պահելու համար անհրաժեշտ միջոցներ հավաքել և պահպանել դրանցում գտնվող արվեստի գործերը: «Ֆիգարո»-ն նշում է, որ կառավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել այդ հարցով:

Այնուամենայնիվ, ներկայում Ֆրանսիայում այն տաճարների մուտքը, որտեղ պահվում են սրբերի կամ կրոնական սրբավայրերի հետ կապված մասունքներ, վճարովի է՝ գանձվում է մոտ 4 եվրո: Ենթադրվում է 8.5 եվրո մուտքի վճար սահմանել ֆրանսիական բոլոր տաճարներում, իսկ եկեղեցիներին նաև թույլ տալ հատուկ վճարովի այցելություններ կազմակերպել զբոսաշրջիկների խմբերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում