Սիրիական բանակը գրոհայիններից հետ է գրավել Հոմս նահանգի Շաեր շրջանում գտնվող նավթահորը՝ հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը: Ալիքի տեղեկությամբ՝ կառավարական զորքերը շարունակում են հարձակումը նահանգի ամբողջ նավթաբեր շրջանը հետ գրավելու նպատակով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը ծրագրում է սկսել սիրիական նավթամուղների ռմբակոծությունը, որոնք գտնվում են ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») արմատական խմբավորման վերահսկողության տակ՝ սահմանափակելու համար գրոհայինների եկամուտը նավթի վաճառքից: