Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Ղրիմ- Երևան թռիչքը ռիսկային է և ոչ բարեկամական քայլ Կիևի հանդեպ»

Ղրիմ-Հայաստան թռիչքների հարցում Հայաստանի համաձայնությունը ոչ բարեկամական քայլ է Ուկրաինայի նկատմամբ և ռիսկային՝ Հայաստանի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ուկրաինական «Ռազումկովի կենտրոն»-ի Արտաքին հարաբերությունների և միջազգային անվտանգության ծրագրերի համաղեկավար, քաղաքական վերլուծաբան Օլեկսի Մելնիկը՝ անդրադառնալով «Սիմֆերոպոլ-Երևան» ավիահաղորդակցության բացմանը:

Նա նշեց, որ յուրաքանչյուր նմանատիպ քայլ Ուկրաինան դիտարկելու է որպես ոչ բարեկամական քայլ իր հանդեպ: Ուկրաինացի փորձագետը հիշեցրեց, որ Ղրիմը համարվում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք, Ղրիմի օկուպացիան չի ճանաչվում որևէ երկրի կողմից՝ բացի Ռուսաստանից, և նմանատիպ գործողությունները դիտարկվելու են որպես Ուկրաինայի ինքնիշխանության խախտում:

«Որևէ քայլի դիմելիս Հայաստանի ղեկավարները չպետք է մտածեն Ուկրաինային նեղացնելու մասին, այլ կան միջազգային իրավունքի նորմեր: ՀՀ ղեկավարները պետք է առաջնորդվեն երկրի ազգային շահերով, ոչ թե Ռուսաստանին կամ Ուկրաինային չնեղացնելու սկզբունքով: Առաջին հերթին իշխանությունը պետք է հետևի միջազգային իրավունքի նորմերին և երկրի ազգային շահերին: Որոշումները պետք է կայացվեն սրանից ելնելով»,- ասաց նա:

Վերջինս նշեց նաև, որ բացի քաղաքական հարթությունից՝ այստեղ կա նաև նեղ տնտեսական հարց. «Ցանկացած ընկերություն, որն իրականացնելու է այդ չվերթները դեպի օկուպացված տարածք, ցանկացած քաղաքացի, ցանկացած բիզնես՝ առանց Ուկրաինայի կենտրոնական ղեկավարության թույլտվության, պատժամիջոցների ներքո հայտնվելու ռիսկի է դիմում: Ապագայում այդ ընկերությունը կիրականացնի թռիչքներ միայն դեպի Ռուսաստան և Ղրիմ, եթե իրեն չեն հետաքրքրում միջազգային շուկաները»:

Հիշեցնենք, որ Ռուսական «Գրոզնի Ավիա» ընկերությունը նոյեմբերի 16-ից թռիչքներ կիրականացնի Սիմֆերոպոլ-Երևան-Սիմֆերոպոլ ուղղությամբ։ Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել էր Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը: Նրա խոսքով՝ դա կլինի «Սիմֆերոպոլ» օդանավակայանից երկրորդ միջազգային ավիաուղին, որը բացվել է Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: Ի տարբերություն Սիմֆերոպոլից Ստամբուլ չարտերային չվերթների, որոնք սկսվել են հուլիսից, Սիմֆերոպոլ-Երևան չվերթի տոմսերը հնարավոր կլինի գնել ամրագրման ցանկացած համակարգից: Ցուրկինի խոսքով՝ նոր ուղղությունով տոմսերի վաճառքը բացվել է հինգշաբթի օրը: Նա հայտնել է, որ ինքնաթիռները թռչելու են շաբաթը մեկ անգամ՝ կիրակի օրերին, Սիմֆերոպոլից մեկնումը նշանակված է տեղական ժամանակով ժամը 9:00-ին: Թռիչքի տևողությունը կլինի մոտ 1 ժամ 45 րոպե: ЯК 42Д ինքնաթիռները Սիմֆերոպոլից Երևան կթռչեն կիրակի, Երևանից Սիմֆերոպոլ՝ երկուշաբթի օրերին։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ չվերթի բացման նախաձեռնությունը Հայաստանի ղեկավարությանն է։

Նշենք նաև, որ «Ուկրաինական ավիաընկերությունները» դադարեցրել է Ղրիմ չվերթները այս տարվա մարտ ամսին թերակղզու՝ Ռուսաստանին միանալուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում