Android Wear-ի համար թողարկվել է առաջին խոշոր նորացումը: hitech.vesti.ru-ն, հղում անելով Google ընկերության բլոգին, հայտնում է, որ հարթակը ստացել է GPS աջակցություն և երաժտության սինխրոնիզացում (սարքերի համար, որոնցում հնարավոր է Bluetooth-ով ականջակալի միացնել):
Այսպես, եթե Android Wear-ով գաջետի տերը պատրաստվում է գնալ վազելու, կարող է սմարթֆոնը թողնել տանն ու լսել հիշողության մեջ պահպանված երաժշտությունը, կարգավորել բարձրությունը և փոխել երգերը: Նույն կերպ, GPS-ը հնարավորություն կտա որոշել գտնվելու վայրը և երթուղին գրառել առանց հեռախոսի օգնության: Այդպիսի հաղորդիչներով առայժմ հագեցվում է Sony-ի միայն 1 մոդել՝ SmartWatch 3-ը:
LG G Watch-ի, Samsung Gear Live-ի և Moto 360-ի համար Android Wear նորացումը կուղարկվի առաջիկա օրերի ընթացքում: