Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Գնդակը Թուրքիայի դաշտում է. Էդվարդ Նալբանդյան

Հայ-թուրքական հարաբերություններում գնդակը Թուրքիայի, իսկ հայ-ադրբեջանական հարաբերություններում Ադրբեջանի դաշտում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե թուրքական արծիվները փաստում են, որ ցեղասպանություն իրականացվել է թուրք ժողովրդի դեմ:

Նալբանդյանը նշեց, որ տարօրինակ է, որ այն նյութերը, որոնք պարունակվում են թուրքական արխիվներում, էականորեն իրենց բովանդակությամբ տարբերվում են այն նյութերից, որոնք առկա են աշխարհի արխիվներում և գրադարաններում: Ըստ նրա՝ այս պատճառով էլ Թուրքիայի իշխանությունների որդեգրած «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը զրո արդյունքի է հանգեցնում: «Մի քանի րոպե առաջ Գերմանիայի նախարարին փոխանցեցի մի ժողովածու՝ 240 փաստաթղթով, գերմանական արխիվներից, որոնք վկայում են Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց նախարարը:

Գերմանական լրատվամիջոցի հարցին, թե հնարավո՞ր է բեկում ակնկալել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններում, ասաց, որ դեռ հինգ տարի առաջ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ լուրջ գործընթաց սկսվեց, որը հանգեցրեց Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Սակայն, նախարարի որակմամբ, Թուրքիան է, որ ուժ չգտավ իր մեջ վավերացնելու և իրականացնելու պայմանավորվածությունները: Նալբանդյանն ասաց, որ միջազգային հարաբերություններում պայմանավորվածությունները հարգելու սկզբունքն ամենակարևորն է, այնինչ այդ պայմանավորվածությունները Թուրքիան չկարողացավ հարգել և իրականացնել, այնպես որ՝ այդպիսի ժեստեր ՀՀ-ի կողմից արվել են, միջազգային հանրության կողմից նշվել է, որ գնդակը թուրքական դաշտում է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ՀՀ-ն, նախարարի խոսքով, պատրաստ է գնալ խնդրի կարգավորմանն այն առաջարկների հիման վրա, որոնք արվում են եռանախագահող երկրների կողմից: Նախարարը մասնավորապես ընդգծեց վերջին հինգ հայտարարությունների մասին՝ ընդգծելով, որ գնդակը ադրբեջանական դաշտում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում