Monday, 13 05 2024
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը

Հանրապետականը վերարտադրվել է և վերարտադրվելու է. ՀՀԿ փոխնախագահ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

 – Պարոն Զոհրաբյան, Ձեր կարծիքով` Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մասին իր կարծիքն ինչո՞ւ տեղափոխեց 2015թ. փետրվար-մարտ ամիսները: Միգուցե ցանկանում է այդ ընթացքում բանակցություննե՞ր վարել ոչ իշխանական ուժերի հետ, որոնք ընդդիմանում են այդ փոփոխություններին:

 – Նախագահը կարող էր շատ արագ արձագանքել և հայեցակարգի վերաբերյալ իր կարծիքն ասել, բայց որոշակի ժամանակ է պետք, որպեսզի իմանա հասարակական-քաղաքական ուժերի տրամադրություններն ու մոտեցումները: Առաջարկվում է հայեցակարգ, ժամանակ կա, որ տարբեր հասարակական-քաղաքական շերտերի հետ քննարկումներ լինեն, որպեսզի մենք, ի վերջո, իմանանք, թե նրանք ինչու են դեմ այդ փոփոխություններին:

– Ոչ իշխանական ուժերը գտնում են, որ առաջարկվող սահմանադրական փոփոխություններով, մասնավորապես խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով՝ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը ցանկանում են վերարտադրվել:

– Բայց չէ՞ որ Հանրապետականն անընդհատ վերարտադրվում է և վերարտադրվել է նախագահական կառավարման ժամանակ, ինչպես հիմա է: Այդ ինչու հանկարծ մենք չենք կարող վերարտադրվել նախագահական կառավարման համակարգի պայմաններում և պետք է սկսենք վերարտադրվել խորհրդարանական կառավարման համակարգի ժամանակ: Այդպես չէ: Պարզապես ՀՀԿ-ն, եթե հիշում եք, հայտարարել է, որ տարբեր ոլորտներում բարեփոխումների է գնում, և այդ բարեփոխումների ժամանակը մոտեցել է: Գնում ենք նաև սահմանադրական բարեփոխումների: Եվ դա ոչ միայն ՀՀԿ-ի համար է, այլև Հայաստանի ու հայ ժողովրդի համար է: Ճիշտ է, դուք կարող եք ասել, թե անձամբ ես շատ եմ հայտարարել, որ մեզ անհրաժեշտ է ուժեղ նախագահ, Սահմանադրություն, գերագույն գլխավոր հրամանատար, ով կարող է դժվար, հատկապես պատերազմական իրավիճակներում կողմնորոշվել: Այս դեպքում նախագահական համակարգը ճիշտ է: Բայց կան նաև խորհրդարանական երկրներ, որոնք կարող են դիմակայել պատերազմներին: Հիմա համախմբվածության առումով հասարակության, հատկապես քաղաքական ուժերի մեջ կան տարաձայնություններ: Մենք՝ ՀՀԿ-ն, նախագահը միշտ մտածում ենք գլոբալ առումով Հայաստանի, ամբողջի մասին, այլ ոչ թե այն մասին, թե մենք լինենք իշխանության: Մտածում ենք ապագայում տարածաշրջանում Հայաստանի կարգավիճակի մասին, որովհետև այսօր տարածաշրջանում շատ արագ փոփոխություններ են տեղի ունենում:

 – Սահմանադրական փոփոխություններն ի՞նչ կարող են փոխել, որ տարածաշրջանում Հայաստանի կշիռն ու դերը բարձրանան:

– Ես նկատի ունեմ, որ ոչ թե տարածաշրջանում բարձրանա, այլ անվտանգության տոկոսը, հասարակական-քաղաքական ուժերի միջև համախմբվածությունը բարձրանա: Եթե ընդդիմությունը պահանջում է, որ իրենց իրավունքները կամ վերարտադրվելու իրենց պրոցեսը շատ վատ վիճակում է, մենք առաջարկում ենք դառնալ խորհրդարանական համակարգ, որտեղ ազատություններն ավելի շատ են, հակակշիռներն ավելի հավասարակշռված են: Այսինքն` հավասարակշռությունը պահելու համար է, խորհրդարանի դերը մեծանում է:

 – Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է դառնալ ուժեղացված խորհրդարանի նախագահը, որպեսզի հենց իր ազդեցությամբ Ազգային ժողովն ընտրի երկրի նախագահ և նշանակի վարչապետ, և այդպիսով երկրի ղեկավարությունը նորից կենտրոնացնի իր ձեռքում:

– Դա մակերեսային մոտեցում է, թե իշխանության գալու համար է արվում: Բայց ես ասում եմ, որ կա Հայաստանի զարգացման հայեցակարգ, Ս. Սարգսյանն այսօր հանդես է գալիս որպես Հայաստանի գոյության գաղափարախոս: Եվ ինքն առաջարկում է, որ նաև խորհրդարանական մոդելն է արդյունավետ, իսկ նախագահականը արդեն գործում է, մենք գիտենք ինչ հնարավորություններ կան:

 – Այսինքն` այս անգամ էլ խորհրդարանական կառավարմա՞ն մոդելը փորձարկենք:

 – Ոչ թե փորձ անենք, այլ այստեղ քաղաքական ուժերին համախմբելու խնդիր կա:

– Իսկ այդ մոդելով ինչպե՞ս եք համախմբելու քաղաքական ուժերին:

– Խորհրդարանի դերը մեծանում է, քաղաքական ուժերի դերը մեծանում է, ԱԺ-ում որոշումներ կայացնելու դերը մեծանում է:

 – ԱԺ-ում նորից որոշում կայացնելու է մեծամասնությունը:

– Եթե լինի մեծամասնություն՝ այո: Իսկ եթե չի լինում մեծամասնություն` այդ դեպքում քաղաքական ուժերը կոալիցիա են կազմում և որոշումներ են կայացնում: Այսինքն` գոնե էլի մի քանի ուժ համախմբվում և կարողանում է բոլոր հարցերի շուրջ որոշումներ կայացնել: Հիմա այդ ճանապարհով գնալու հայեցակարգն է առաջարկվում:

– Սահմանադրական այդ փոփոխություններին դեմ է քաղաքական ուժերի մեծ մասը: Հնարավո՞ր է, Ս. Սարգսյանն ընդառաջի նրանց այդ վերաբերմունքին և ընդհանրապես չգնա սահմանադրական փոփոխությունների:

 – Ամեն ինչ հնարավոր է, նախագահն է որոշում: Ի վերջո` սա նախագահական համակարգ է, և նա շատ հարցեր միանձնյա է որոշում: Առաջարկում է մեզ՝ հաստատում ենք կամ չենք հաստատում: Հիմա այս ժամանակը, որ տրվել է, հենց դրա համար է, որպեսզի քաղաքական կողմերը կողմնորոշվեն:

– Այսինքն` ցանկանում եք բանակցե՞լ ոչ իշխանական ուժերի հետ:

– Չի բացառվում նաև դա: Եթե իրավիճակ ստեղծվի, որ քաղաքական ուժերն ասեն, թե ինչ-որ մի սկզբունքի հետ համաձայն չեն կամ մյուսի հետ համաձայն են, բնականաբար կարելի է նաև բանակցությունների ու քաղաքական քննարկումների գնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում