«Անձնատուր լինել ամեն տեսակի արատներին» սերիալի գլխավոր հերոսների կերպարներով խաղալիք փողերի ու մետամֆետամինի փաթեթները, որոնք վաճառքի են դրված եղել Toys R Us ամերիկյան խոշորագույն խաղալիքների խանութների ցանցում, հանվել են վաճառքից Ֆլորիդայի բնակչուհու միջնորդագրից հետո: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուոլթեր Ուայթի և Ջեսսի Փինքմանի ոճավորված կերպարները վրդովված ամերիկուհի Սյուզան Սքրայվերի կարծիքով՝ դարձել են «վտանգավոր շեղում ընտանեկան արժեքներից»:
Toys R Us-ի ներկայացուցիչները պատասխանել են, որ խաղալիքները հասանելի են եղել սահմանափակ քանակությամբ և ներկայացված են եղել բացառապես ցանցի խանութների մեծահասակների բաժիններում: