Հելոուինի առթիվ IKEA կահույքի խանութների ցանցը թողարկել է գովազդային հոլովակ՝ սարսափի տարրերով:
Հոլովակում փոքրիկ տղան խաղալիք մեքենա է վարում խանութի տարածքում՝ շրջանցելով ծխով ու տարօրինակ լույսերով պատված տաղավարները: Ի վերջո նրա առջև հայտնվում են երկու սարսափելի անձինք, ովքեր տղայի սթափվելուց հետո պարզվում է՝ նրա ծնողներն են, ովքեր գնումների ավարտին նրան կանչում են:
Հելոուինը կնշվի հոկտեմբերի 31-ին: