Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուեյնռայթը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ սիրիական հակամարտության հետևանքով Եվրոպան բախվել է վերջին տասնամյակի ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքին:
Ուեյնռայթի խոսքով՝ ԵՄ ոստիկաններն ու հատուկ ծառայությունները զգուշացվել են ջիհադիստական քարոզչության ազդեցության տակ հայտնված երիտասարդների արմատականացման հնարավորության վերաբերյալ:
Եվրոպոլի ղեկավարը կոչ է արել ջիհադիստական խմբավորումներում երիտասարդների հավաքագրում թույլ չտալ համացանցով, այդ թվում՝ սոցցանցերով: