ԱՄՆ-ը ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողության վրա մոտ 424 մլն դոլար է ծախսել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:
Նրա խոսքով՝ այդ գումարը ծախսվել է իսլամիստների դեմ ռազամական գործողության վրա սկսած օգոստոսի 8-ից, երբ ԱՄՆ-ը սկսել է օդային հարվածներ հասցնել Սիրիայում և Իրաքում նրանց դիրքերի ուղղությամբ:
«Ծախսերը կազմել են միջինում մոտ 7,6 մլն դոլար օրական»,- նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: