Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզի խիտ բնակեցված շրջաններում կասետային զինամթերքներ են կիրառել, մեծ անհանգստություն է առաջացնում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկակացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է TASS-ը:
«Կասետային ռումբերի օգտագործման մասին հաղորդագրություններն իհարկե, մեծ անհանգստություն են առաջացնում, մենք դրանց հետ ծանոթ ենք: Գլխավոր քարտուղարը կրկին կրկնում է այդ զենքի կիրառումը դադարեցնելու իր կոչը»,- ասել է նա:
Դյուժարկը հավելել է, որ նման ռումբերի օգագործումը կարող է հավասարազոր լինել ռազմական հանցագործության: