Microsoft ընկերությունը թարմացրել է Windows Phone օպերացիոն հարթակի համար Skype-ի հավելվածը: 2.24 տարբերակը ոչ միայն սկսել է արագ աշխատել, այլև ստացել է նոր գործառույթներ, որից ամենահետաքրքիրը նկարների ուղարկման հնարավորությունն է:
Թարմացումը հասանելի է Windows Phone 8 և Windows Phone 8.1 ՕՀ-ներով աշխատող սարքերի համար: Նկար ուղարկելու գործում օգտատերերին կօգնի ներկառուցված գրաֆիկական խմբագիրը, որի օգնությամբ կարելի է նկարել ոչ բարդ պատկերներ:
Թե երբ նոր գործառույթները կիրականացվեն iOS և Android հարթակների համար՝ դեռևս հայտնի չէ, սակայն տարբեր ՕՀ-ներ նոր գործառույթների տեղափոխումը տևում է մեկ ամսից ոչ ավելի՝ հայտնում է Venture Beat-ը: