ՅՈՒՆԻՍԵՖ-ի բրիտանական բաժանմունքը միջազգային հանրությանը կոչ է արել պայքարի նոր ձևեր գտնել երեխաների նկատմամբ բռնությունների դեմ՝ նշելով, որ աշխարհում յուրաքանչյուր 5 րոպեն մեկ երեխա է մահանում բռնի մահով: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Ինչպես նշել են գործակալությունում, այդ մահվան դեպքերի առյուծի բաժինը հասնում է խաղաղ տարածքներին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն արագ ուրբանիզացումը, երիտասարդների շարքում գործազրկությունը և աճող սոցիալական անհավասարությունը համարել է երիտասարդների համար ռիսկի գործոններ:
Իրավապաշտպանները կառավարություններին կոչ են անում փոխել օրենքները մինչև 2030 թվականը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ընդամենը 41 երկիր է սահմանել օրենսդրական արգելք երեխաների նկատմամբ բռնության վրա: