Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

ԴԱՀԿ պետը ձեռք է բերել Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցը և վերաբացում է «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը

«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով՝ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար, արդարադատության գեներալ-մայոր 38-ամյա Միհրան Պողոսյանը շուրջ մեկ տարի է՝ Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցային համալիրի նոր սեփականատերն է: Նախկին սեփականատերերից գնելուց հետո նա վերանորոգել է հյուրանոցը:

ԴԱՀԿ ծառայություն գրավոր հարցեր ուղարկեցինք՝ հարցնելով, թե ինչպե՞ս են մեկնաբանում այս տեղեկությունը և որքա՞ն գումարով ու ի՞նչ միջոցներով է գնել Միհրան Պողոսյանն այդ հյուրանոցը: ԴԱՀԿ մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը բանավոր հայտարարեց, որ «դա իրականության հետ կապ չունի», իսկ երբ խնդրեցինք գրավոր պատասխանել մեր հարցերին, դադարեց պատասխանել հեռախոսազանգերին:

Ուշագրավն այն է, որ ԴԱՀԿ պետի հայտարարագիրը չկա պետական պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի կայքում: Հայտնի է, որ Միհրան Պողոսյանը Սերժ Սարգսյանի սանիկն է: Նրա կենսագրականից հայտնի է դառնում, որ նա 2006 թվականից պետական պաշտոններ է զբաղեցնում և 97-ին հիմնադրել է մեկ ընկերություն՝ «Քեթրին» անվամբ: Ստացվում է՝ այդ մեկ ընկերությունը կարող է տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտներ ապահովել՝ այն էլ Հայաստանում:

Վերջերս Երևանի Կոմիտասի պողոտայում վերաբացվել է «Ֆրեշ» սուպերմարկետը: Մի քանի տարի առաջ «Սթար» խանութների ցանցը գնեց «Ֆրեշ 4» խանութների և «Քեթրին 3» խանութների ցանցը: Այս ցանցը պատկանում է «Քեթրին գրուպին», որի հիմնադիրը Միհրան Պողոսյանն է: Սթարի սնանկացումից հետո կրկին վերաբացվել է «Ֆրեշ» սուպերմարկետը: ԴԱՀԿ-ին ուղղված «Առաջին լրատվական»-ի հարցը, թե սա նշանակո՞ւմ է, որ Միհրան Պողոսյանի բիզնեսն ընդլայնվում է, առկախ մնաց:

Ինչպես հայտնի է՝ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը դատի է տվել «Սթար» սուպերմարկետների սնանկացած ցանցի սեփականատեր, «Արզնի» հանքային ջրերի գործարանների նախագահ Գևորգ Աֆանդյանին՝ պահանջելով հօգուտ իրեն բռնագանձել իր կողմից Աֆանդյանին փոխառությամբ տրված 5 մլն 146 հազար 842 ԱՄՆ դոլարը և տուգանային տոկոսները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում