Փարիզի միջազգային ավտոսրահը, որն իր աշխատանքն ավարտել է հոկտեմբերի 19-ին, երկու շաբաթում ունեցել է ավելի քան 1.25 մլն այցելու: Նման տվյալներ է ներկայացրել ցուցադրության գլխավոր կոմիսար Տիերի Էսը՝ փոխանցում է TASS գործակալությունը:
Նա ուշադրություն է դարձրել օտարերկրացի այցելուների՝ մեծ արագությամբ աճող թվի վրա:
Այցելությունների մասին տվյալներին հատուկ նշանակություն է տրվում այն պատճառով, որ ավտոմեքենաների համաշխարհային ստուգատեսի աճող ժողովրդականությունը նշանակում է Ֆրանսիայում և մայրցամաքի այլ պետություններում պոտենցիալ գնորդների առկայություն, ինչը շատ կարևոր է ոլորտի համար:
Ավտոսրահի ներկայացուցչի խոսքով՝ ավտոսիրողներն այս տարի հիմնականում հետաքրքրվել են հիբրիդային ուժային սարքավորումներ ունեցող ավտոմեքենաներով, ինչպես նաև շարժիչային գազերի արտանետումների ցածր մակարդակ ունեցող մոդելներով:
Ավտոսրահը նշանավորվել է մի շարք պրեմիերաներով: