Այսօր ֆրանսիական Ստրասբուրգում բացվում է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը: Պատգամավորների կողմից քննարկվելիք գլխավոր թեմաների շարքում են 2014-2019թթ. Եվրահանձնաժողովի նոր կազմի հաստատումը և Ուկրաինայի համար միակողմանի առևտրային նախապատվությունների երկարացումը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական հաղորդագրությունը:
Դեբատները նախատեսված են չորեքշաբթի: Նախապատվությունները սահմանվել էին ապրիլի 23-ին՝ 6 ամիս ժամկետով: ԵՄ գնահատականներով՝ առևտրային նախապատվություները ուկրաինացի արտահանողներին պետք է օգնեին մինչև տարեվերջ տնտեսել մոտ 487 մլն եվրո: Դրանց պետք է հաջորդեր Ասոցացման համաձայնագրի շրջանակում ազատ առևտրի գոտու ստեղծումը: Սակայն Մոսկվան, Բրյուսելն ու Կիևը պայմանավորվել են հետաձգել այդ գոտու ստեղծումը մինչև 2016 թվականի սկիզբ:
Նստաշրջանն աշխատանքը կավարտի հինգշաբթի: