Նոր սարքավորումը առաջին անգամ ներկայացվել է բրազիլական Ռիո-դե-Ժանեյրոյում: Մշակողների խոսքով՝ այն որոշում է քաղցկեղի ուռուցքի մոլեկուլային մակարդակը: Այդ կերպ ուռուցքաբանական ախտորոշումը վաղ շրջանում ավելի քիչ ցավոտ և էժան կլինի, ավելի հասանելի կլինի մեծ թվով մարդկանց համար՝ հաղորդում է անգլալեզու rt.com կայքը:
«Մարիամը» փոքրիկ սարքավորում է 500 դոլար արժողությամբ, սակայն ներառում է մոլեկուլային տեխնոլոգիաներ: Դրա գործունեության էությունը հետևյալն է. հիվանդի մեկ կաթիլ արյուն վերցվում է և մեկ ժամով դրվում սարքավորման ներսում: Այդ ընթացքում տեղի է ունենում քիմիական ռեակցիաների ուսումնասիրություն և վնասված բջիջների բացահայտում:
Սարքավորման հիմնական խնդիրներից մեկն այն է, որ այն կարողանան օգտագործել աշխարհում բոլոր մարդիկ: