Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ կառավարության որոշմամբ՝ երեք ամսով հետաձգվեցին Շրջանառության հարկի նոր փոփոխություններով նախատեսված ստուգումները ՓՄՁ-ներում: Հիշեցնենք, որ փոքր ու միջին ընկերությունների գործարարների մեծ մասը բողոքում էր Շրջանառության հարկի փոփոխության դեմ, որով նախատեսվում է շրջանառության հարկը իջեցնել 3.5-1 տոկոսի, սակայն տնտեսվարողը պետք է բոլոր փաստաթղթերը ներկայացնի՝ գնված ապրանքների հետ կապված:
Տեսակետ կա, որ փոփոխությունն արվեց նրա համար, որպեսզի ՓՄՁ-ների ներկայացուցիչները չմիանան եռյակի հանրահավաքներին: «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է Առևտրարարդյունաբերական պալատի տնօերն Կարեն Մարիտիրոսյանը: