Իսպանիայի իշխանությունները որոշում են ընդունել Կատալոնիա ուղարկել ոստիկանության ստորաբաժանման 180 աշխատակցի, որոնք մասնագիտացած են փողոցային ցույցերը ցրելու գործում: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով իսպանական ԶԼՄ-ներին:
Իսպանիայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ իրավապահների խմբին Կատալոնիա ուղարկելը ժամանակավոր կանխարգելիչ բնույթ ունի, քանի որ Կատալոնիայում անվտանգության ապահովումը տեղի իրավապահ մարմինների ամբողջական իրավասության տակ է: Իսպանիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կապահովեն Կատալոնիայում գտնվող պետական հաստատությունների անվտանգությունն ու պահպանությունը, նաև կմասնակցեն հակաահաբեկչական գործունեությանը՝ նշում են ԶԼՄ-ները:
Հոկտեմբերի 1-ին տասնյակ հազարավոր կատալոնացիներ հավաքվել են Կատալոնիայի ինքնավար միության քաղաքային շենքերի մոտ՝ ի նշան Սահմանադրական դատարանի որոշման դեմ բողոքի: ՍԴ-ն վճռել է դադարեցնել նոյեմբերի 9-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնելու մասին հրամանագրի գործողությունը: