Ամերիկյան The New York Times պարբերականը ծրագրում է նորությունների բաժնի մոտ 100 աշխատակիցների կրճատել, ինչպես նաև խմբագրական և առևտրական բաժինների մի քանի աշխատակիցների: Այս մասին հաղորդում է պարբերականի կայքը:
Նշենք, որ պարբերականի նորությունների բաժնում մոտ 1330 աշխատակից է աշխատում:
Պարբերականի ներկայացուցիչները հայտարարել են, որ կրճատումները կոչված են ապահովել թերթի երկարաժամկետ եկամտաբերությունը: