Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրավիրված է մասնակցելու Նյու Յորքի բորսայում առևտրի փակման տոնակատարությանը: Այս մասին հայտնի է դառնում նախկին նախագահի ֆեյսբուքյան էջից:
«Միխեիլ Սաակաշվիլին հրավիրված է Նյու Յորքի ֆոնդային բորսա՝ օրվա առևտրի փակման տոնակատարությանը մասնակցելու համար, որին հրավիրում են աշխարհում հայտնի գործիչների, տարբեր ոլորտների աստղերի:
Անհրաժեշտ է նշել, որ նախագահության ժամանակ Միխեիլ Սաակաշվիլին արդեն պատիվ ունեցել է գոնգը խփելու, այս անգամ նա համաշխարհային ֆինանսական կենտրոն է հրավիրվել «Կոնկորդիա» գագաթնաժողովի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: