Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Դատարանը երեկ վճռել է՝ Նիսի նախկին կրոնական ընկերակցությունը չի կարող կոչվել «Հայ Առաքելական եկեղեցի»

Ավելի վաղ անդրադարձել էինք Ֆրանսիայի Նիս քաղաքի հայկական համայնքում անառողջ մթնոլորտին, համայնքի՝ մի քանի մասերի բաժանված լինելուն: Նիսի նախկին կրոնական ընկերակցությունը, որ Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի 2012թ. հունվարի 26-ի որոշմամբ զրկվել է «Հայ Առաքելական եկեղեցի» տիտղոսից, դատական հայց է ներկայացրել 2010թ. սեպտեմբերի 19-ին Նիսի ծխի հովիվ նշանակված Հ. Գրիգոր աբեղա Խաչատրյանի դեմ: Նախկին կրոնական ընկերակցությունը, հայր Գրիգորի խոսքով, իրեն ուզում է հովվատնից հանել:

«Դեռ մեկ տարի առաջ, երբ Սուրբ ծննդյան պատարագը կաթոլիկ եկեղեցում արեցի, որպեսզի առճակատումից խուսափեմ (իրենք շատ անգամ գալիս էին եկեղեցի սադրանքներ անելու, որ կռիվ հրահրեն), պատարագ արեցի ուրիշ տեղ: Մեկ-երկու շաբաթ անց եկեղեցու փականը փոխեցին, և այլևս չկարողացա մտնել եկեղեցի, և իրենք իրենց կողմից հրավիրեցին կարգալույծ եկեղեցականի, որը ոչ մի եկեղեցական կարգուկանոն չի հարգում, եթե հարգի եկեղեցու կարգուկանոնը, Մոսկվայից չէր գա Ֆրանսիա»,- ասել էր հայր Գրիգորը:

Նիսի ծխի Հայ եկեղեցու հովիվ նշանակված Հ. Գրիգոր աբեղա Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դատն ավարտվել է հօգուտ Հայ առաքելական եկեղեցու:

«Դատական գործընթաց կոչվածը ինքնին ինձ համար խորթ է, և մեծապես ցավում եմ, որ Նիսի համայնքից ներս տիրող ճգնաժամը հաղթահարելու համար միայն այս միջոցն էր մնացել: Այդուհանդերձ հուսով եմ, որ մարդիկ խելամիտ կգտնվեն և գոնե այս հանգրվանին կդադարեցնեն իրենց պառակտիչ և ավերիչ գործընթացը: Դատարանը որոշել է, որ Նիսի նախկին կրոնական ընկերակցությունը իրավունք չունի կոչվելու «Հայ Առաքելական եկեղեցի», և վերոնշյալ կարծեցյալ կրոնական ընկերակցությունը Հայ Առաքելական եկեղեցին ներկայացնելու իրավունք չունի: Այդ թվում՝ այդ ընկերակցությանը արգելվում է որևէ ծիսակարգ կատարել: Այսինքն՝ դատարանը ամբողջությամբ հաստատել է Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 26 հունվար 2012-ի ընդունած որոշումը»,- նշեց հայր Գրիգորը:

Նրա խոսքով՝ անակնկալ չէր որոշումը, սպասված էր, մանավանդ նկատի ունենալով պահանջների արդարացիությանը: Սա, նրա խոսքով, արդեն երկրորդ դատն է, որ կորցնում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում