Չինական Շանդուն նահանգում վեցոտանի հորթ է ծնվել: Ամեն օր հորթուկին տեսնելու են գալիս տասնյակ մարդիկ, այդ թվում նաև հեռուստալրագրողներ և բլոգերներ: Հորթի տերը չի պատրաստվում վիրահատել նրան, հաղորդում է Mirror-ը:
Հորթի տիրոջ՝ ֆերմեր Չժան Գոնգկսունի խոսքերով՝ լրացուցիչ ոտքերը, որոնք կախված են կենդանու պարանոցից, նրան անհարմարություն չեն պատճառում: Անասնաբույժներն ասում են, որ կարող են առանց կենդանուն վնասելու հեռացնել ավելորդ ոտքերը, սակայն ֆերմերը մտադիր է կենդանուն վաճառել անսովոր կենդանիների կենդանաբանական այգուն, որտեղ այս հորթի համար մի քանի անգամ ավելի կվճարեն, քան սովորականի համար:
Սկզբում ֆերմերը կարծել է, որ վեց ոտքերի պատճառը թունավոր արտանետումներն են, սակայն անասնաբույժները բացատրել են, որ դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, մոր արգանդում մեկ պտուղը մյուսի կողմից կուլ տալն է: