Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Beeline-ն ամփոփում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի արդյունքները

Beeline-ը գրանցել է ընկերությունում «3-րդ սերունդ» ստաժավորմանը մասնակցելու հայտերի ռեկորդային քանակ։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը ստացել է ավելի քան 1000 հայտ հայկական ԲՈՒՀ–երի ուսանողներից՝ 2014 թ.-ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության համար։ Վերջնական փուլի արդյունքների համաձայն ընտրվել են 9 ուսանող, ովքեր կանցնեն 9 ամիս տևողությամբ վճարովի ստաժավորում ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ Մոնիտորինգի կենտրոնում, Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինությունում, Մարքեթինգի ծառայությունում, Իրավաբանական տնօրինությունում և այլ բաժիններում։ Ծրագրի արդյունքում ստաժավորում անցած լավագույն ուսանողներին կընձեռնվի մշտական աշխատանքի հնարավորություն Beeline-ում:

«Յուրաքանչյուր ուսանողի համար մենք առաջարկում ենք ստաժավորման անհատական պլան և նշանակում ենք անձնական ուղղորդող: Ստաժավորում անցնող ուսանողները կարող են մասնակցել ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև, հետաքրքիր պրակտիկ խնդիրների լուծմանը, որոնք հնարավորություն կտան կիրառելու իրենց գիտելիքները գործնականում: Երկրի կապի խոշորագույն օպերատորի օրինակով ուսանողները կարող են ուսումնասիրել խոշոր ընկերության աշխատանքը, ինչն անխոս խթան կհանդիսանա իրենց հետագա մասնագիտության ընտրության հարցում և կօգնի փոխել իրենց կյանքը դեպի լավը: Իսկ մեզ՝ որպես նորարարական ընկերության սա հիանալի հնարավորություն է մեր շարքերը համալրելու նպատակասլաց և տաղանդավոր երիտասարդներով»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում 76 ուսանող անցել են արտադրական պրակտիկա, որոնցից 37-ը դարձել են Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝ սկսած 3-րդ կուրսից: Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են ամեն տարի ապրիլից մինչև մայիս: Ուսանողները կարող են լրացնել համապատասխան հայտ ընկերության www.beeline.am կայքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում