Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կարծիքով՝ կրոնը չի կարող օգտագործվել բռնության արդարացման համար: Հռոմի պապը նման հայտարարություն է արել այսօր Ալբանիա կատարած իր այցի ժամանակ՝ հայտնում է AFP-ն:
Հռոմի պապը հստակ ակնարկել է Իրաքում ու Սիրիայում արյունահեղությունը, որ տեղի է ունենում «Իսլամական պետության» մեղքով, որը դավանում է իսլամի արմատական ու կոշտ մեկնաբանություն և երազում է Սիրիայում ու Իրաքում խալիֆաթի վերածննդի մասին:
«Թող ոչ ոք իրեն չհամարի Աստծո «զենք ու զրահ» հալածանքների ու բռնության ակտերի պլանավորման և իրականացման ժամանակ»,- ասել է Հռոմի պապը Տիրանայում նախագահական պալատում ալբանացի առաջնորդների առաջ արտասանած իր ելույթում:
«Ոչ ոք չի կարող օգտագործել կրոնը որպես պատրվակ մարդկային արժանապատվության ու հիմնարար իրավունքների դեմ գործողությունների համար»,- հավելել է նա:
1.2 մլրդ կաթոլիկների 77-ամյա հոգևոր առաջնորդին Ալբանիայում շատ ջերմ են ընդունել: