«Մենք հակառակորդից առավել մարտունակ ենք, գերազանցում ենք խելքով, ուժով, հավատով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հյուսիսային հատվածում գտնվող զորամասերից մեկի զինծառայող Միքայել Եղոյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է, երբ պաշտպանական, հակառակորդի հետմղման մարտական գործողությունները կատարելիս գործի են դրվում թե՛ ուժը, թե՛ զենքը և թե՛ խելքը:
Նրա ծառայակից ընկեր Նարեկ Սահակյանը վստահեցրեց, որ մեր զինվորները խաղաղություն են պարտադրում, բայց պատերազմից չեն վախենում. «Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է՝ չհաշված կարոտը: Բոլոր զինվորների ծնողներին մաղթում եմ համբերություն, իրենք անհանգստանալու բան չունեն, թող հանգիստ սպասեն, մենք անպայման վերադառնալու ենք»:
Զինվորները նաև երաժշտական կատարում նվիրեցին թե՛ խաղաղությունը պարտադրողներին և թե՛ նրանց սպասողներին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: