Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է, որ երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» արմատական շարժման կողմնակիցները ապագայում կարող են մասնակցություն ունենալ քաղաքականությանը, եթե հրաժարվեն բռնությունից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
«Ցանկացածի համար, ով բռնություն չի գործադրում, Եգիպտոսը շատ մեծահոգի է: Մասնակցության հնարավորություն կա»,- ասել է աս-Սիսին: