Գերմանական պաշտպանական արդյունաբերությունը դաշնային կառավարությանը սպառնացել է արտադրությունն արտասահման տեղափոխել: Այս մասին հաղորդում է Deutsce Welle-ն:
«Կամ մենք կշարունակենք նվազեցնել արտադրությունը և դրա հետ մեկտեղ` աշխատատեղերը կամ արտասահման կգնանք»,- հայտարարել է Rheinmetall կոնցեռնի տնօրեն, Գերմանիայի պաշտպանական արդյունաբերության տնօրեն Արմին Պապերգերը:
«Եթե իմ երկիրն ինձանից ոչինչ չի գնում և ասում է, որ ես արտահանելու իրավունք չունեմ, ապա ես այդպես երկար չեմ ձգի»,- ասել է նա: