ԱՄՆ Տեխաս նահանգում կիրականացվի Լայզե Քոուլմենի մահվան դատավճիռը, ով մեղավոր է ճանաչվել իր ընկերուհու երեխայի կանխամտածված սպանության մեջ: Այս մասին գրում է BBC-ն:
Մահացած երեխան տառապել է թերսնումից, իսկ նրա մարմնի վրայի հարյուրավոր սպիներն ու հետքերը վկայել են, որ նրան կապել և ծեծել են:
Երեխայի մայրը՝ Մարսելա Ուիլյամսը, դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Քոուլմենը մահապատժի է դատապարտվել, քանի որ նրա նկատմամբ առաջադրվել էր ևս մեկ մեղադրանք՝ 9-ամյա երեխայի առևանգում: Նա առևանգել էր երեխային և թույլ չէր տվել տանից դուրս գալ:
Տեխասում տարեսկզբից իրականացվել է արդեն 8 մահապատիժ: