Իսպանական ոստիկանությունը մի խմբավորում է վնասազերծել, որի զոհ են դարձել 150 հազար գործարարներ, իսկ վնասի չափը 15 միլիոն եվրո է կազմում, գրում է Pais պարբերականը:
Կազմակեպությունը իր զոհերին առաջարկել է գովազդային հայտարարություններ տպագրել ամսագրերում, Ազգային ոստիկանության, Քաղաքացիական Գվարդիայի և Զինված ուժերի կայքերում: Յուրաքանճյուրը առնվազն 400 եվրո է արժեցել: Խմբավորման անդամները հավատացրել են, որ ամսագրերը կտարածվեն ոստիկանական բաժիններում, իսկ իրականում դրանք մեկ օրինակով են հրատարակվել և ցուցադրվել գործարարին: Հաճախ խարդախները որպես իրավապահներ են ներկայացել:
Չորեքշաբթի օրը ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալվել են խմբավորման առաջնորները, ինչպես նաև դրա 11 անդամներ: Ավելի վաղ այս կազմակերպության ևս 40 ներկայացուցիչներ են ձերբակալվել: