Monday, 13 05 2024
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները

Պարզունակ հնարքներով իրավական խորամանկությունների չենք գնում. Գևորգ Դանիելյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

-Պարոն Դանիելյան, ի՞նչ տեսք ունի այս պահին Սահմանադրական բարեփոխումների հայտեցակարգը, երբ է այն ներկայացվելու Վենետիկի հանձնաժողովին:

-Հայեցակարգը հիմա այնպիսի տեսքով է, որ իսկապես կարելի է ներկայացնել միջազգային փորձագետների կարծիքին: Բնականաբար, ովքեր նաև ծանոթ են նախագծին, կարող են առաջադրել հարցադրումներ, թե ինչու են մեկ-երկու հիմնադրույթներ այլընտրանքային տարբերակով ներկայացվել: Խոսքը վերաբերում է հենց այն հիմնադրույթներին, որոնց առնչությամբ նաև քաղաքական ուժերի միջև չկա միասնական մոտեցում, և այսօր էլ ելույթներից տեսաք, որ նաև ընդդիմադիր քաղաքական գործիչները տարբեր մոտեցումներ ունեն այս հարցադրումների առնչությամբ: Կարծում եմ, որ այստեղ մեկ անգամ ևս Վենետիկի հանձնաժողովի հետ հենց այդ հարցերի վրա շեշտադրում անելն ու քննարկելը առավել նպատակահարմար է և կօգնի, որ մենք կողմնորոշվենք՝ նաև այս տարակարծությունների դեպքում որ տարբերակն ընտրենք: Բայց մի կարևոր պայմանի վրա կուզենայի ձեր ուշադրությունը բևեռել: Անկախ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումից, եթե խոսքը վերաբերում է կառավարման ձևին, իսկ մենք առաջարկել ենք խորհրդարանական կառավարման ձևը՝ նախապայմանով, որ այս առնչությամբ պետք է լինի քաղաքական ուժերի ներքին համաձայնություն: Եթե չլինի այդ համաձայնությունը, ապա, բնականաբար, մենք այս առաջարկությունը պնդել, առաջադրել չենք կարող: Սա հենց այն միակ համադրույթն է, որը միայն մասնագիտական քննարկումներով չի կարող ավարտվել:

-Բայց ակնհայտ է, որ քաղաքական ուժերի շրջանում չկա ո՛չ ներքին, ո՛չ գոնե արտաքին համաձայնություն: Այս դեպքում ո՞րն է մասնագիտական հանձնաժողովների անելիքը, և ինչպե՞ս եք կողմնորոշվելու:

-Ես ձեզ հետ համամիտ չեմ, դուք ընդամենը մեկ-երկու հայտարարություն եք լսել: Այսօր էլ երևի շատ կլսեք, ըստ որոնց՝ դեմ են սահմանադրական բարեփոխումներին, բայց դուք շատ լավ գիտեք, որ հենց այդ բարեփոխումների հայեցակարգի մեջ տեղ գտած մի շարք հիմնադրույթների նրանք միանշանակ համաձայն են: Խոսքը վերաբերում է հենց ինքնիշխանության սահմանափակման առնչությամբ հանրաքվե անցկացնելու խնդրին, խոսքը վերաբերում է նաև իրավունքների դասակարգմանը և այդ իրավունքների պաշտպանության ուղղությամբ ավելի գործուն լծակներ առաջադրելուն և անգամ կառավարման ձևի առնչությամբ չկան միասնական դիրքորոշում: Ուր էր, եթե լիներ միասնական դիրքորոշում, մենք ինքներս էլ կաշխատեինք հայեցակարգում ձեռնպահ մնալ: Բավականին բարդ խնդիր է: Հաճախ նույն քաղաքական ուժերը բերում են միջազգային փորձի օրինակ:

Խնդրում եմ նաև նկատի ունենալ, որ միջազգային փորձը մենք չենք կարող նույնությամբ ընդօրինակել, նույնիսկ այն փորձը, որ արտաքուստ շատ դրական է թվում: Որովհետև ցանկացած ինստիտուտ կարող է արդյունավետ լինել, իրեն արդարացնել հենց այդ քաղաքական, հասարակական միջավայրում: Փոխեցինք միջավայրը՝ կարող է արդեն այդ արդյունավետությունը չունենալ: Եվ ընդհանրապես, ես դեմ եմ այն մոտեցումներին, որ պարտադիր հարկ է լինում նախապատվությունը տալ այն ինստիտուտներին, մոտեցումներին, որոնք ինչ-որ մի երկրում այնուամենայնիվ անցել են փորձարկում: Վերջին հաշվով, մենք պետք է հաշվի առնենք մեր առանձնահատկությունները, այդ թվում՝ մենթալիտետը: Եվ ըստ այդմ էլ այնպիսի լուծումներ տանք, որոնք կաշխատեն, ոչ թե այնպիսի լուծումներ, որոնք ըստ էության լավն են, բայց, չգիտես ինչու, համարժեքորեն չեն գործում մեր երկրում, այլ նրանք, որոնք կարող են գործել մեր երկրում:

-Խոսքը վերաբերում է ոչ միայն կառավարման ձևի փոփոխությանը, այլև հասարակ սահմանադրական բարեփոխումներին: Քաղաքական ուժերի մոտեցումները տարբեր են, երկու-երեք կուսակցություն, մասնավորապես, պնդում է, որ դրա անհրաժեշտությունը չկա: Այս առումով ինչպե՞ս եք կողմնորոշվելու, եթե ասում եք, որ քաղաքական ուժերի որոշումը մեծ դեր ունի այս հարցում:

-Իհարկե, դա կարևոր հարցադրում է: Դա միանշանակ նաև մեր ուշադրության կենտրոնում է: Մասնագիտական հանձնաժողովն իր աշխատանքները կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք չի բերվի անհրաժեշտ համաձայնություն, ինչպես ասացի, խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում:

Ինչ վերաբերում է ընդհանրապես սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, ապա մեր խնդիրն է առավել հիմնավորված ներկայացնել, փորձել նաև այն խութերին անդրադառնալ, որոնք համարժեք չեն ներկայացվում: Որովհետև մեր քաղաքական ուժերը, երբ բերում են փաստարկներ, թե ինչու են դեմ բարեփոխումներին, այդ փաստարկները մի փոքր իրականությունից հեռու են, կամ բավարար չափով համարժեք ընկալված չեն: Մեր խնդիրն է նաև այդ ուղղությամբ աշխատանք տանելը: Բայց մասնագիտական հանձնաժողովը չէ, որ որոշում է՝ ամեն գնով, անկախ քաղաքական ուժերի դիրքորոշումից, բարեփոխումների գործընթացը պետք է տեղի ունենա: Դա որոշում են քաղաքական ուժերը, այդ թվում՝ այն քաղաքական ուժը, որը նախաձեռնել է այդ բարեփոխումը:

Ւհարկե, տարակարծություններ կան, բայց այդ տարակարծությունները վերջին հաշվով պետք է այսպես ներկայացնենք: Եթե կան հանձնախմբի անդամներ, որոնք կողմնակից են խորհրդարանական կառավարմանը, ապա այն վերապահումներով, որոնք իրենք նախապես ասում են, և դրանք պետք է շարունակեն նաև հետագա քննարկումների ընթացքում: Ինչպես արդեն մեկ անգամ ևս նշեցինք, որ կառավարման այս ձևին մենք հանգում ենք քաղաքական ուժերի ներքին համաձայնության դեպքում: Նրանք, ովքեր համամիտ են կիսանախագահական կառավարման ձևին, ևս չեն պնդում այն տեսքով, ինչ տեսքով որ այն այսօր գոյություն ունի: Այսինքն՝ կարծես թե մի միջանկյալ լուծում է ձևավորվում, որ կիսանախագահական կառավարման ձևը պետք է բարելավվի և ինչ-որ հատկանիշներով ավելի մոտ լինի կուսակցությունների միջև համերաշխության ձևավորմանը: Երբ մենք ասում ենք, որ քաղաքական փոքրամասնությունը, ընդդիմությունը կարող է, նաև Սահմանադրությունն է ուզում դա ամրագրել, վերահսկողության որոշ լծակներ ունենալ, սա նույնիսկ կառավարման ձևով չի էլ պայմանավորված: Եթե մենք թողնում ենք կիսանախագահական կառավարման ձևը, այս հիմնադրույթը գործում է, անկախ մնացած հարցադրումներից:

-Եթե երկու անգամ առաջադրվելու դրույթն ամրագրվի այս բարեփոխումներում, հնարավո՞ր է՝ հետադարձ ուժ ունենա, թե՞ ևս մեկ այլ դրույթով կամրագրվի, որ այն չի կարող հետադարձ ուժ ունենալ:

– Ոչ, ոչ, բացարձակապես նման խնդիր դրված չէ: Երբեք փորձ չի արվում իրավական խորամանկություններ անել, ինչպես փորձում են ներկայացնել մեր ընդդիմադիր գործընկերները, թե մենք, իբր, այսպիսի պարզունակ հնարքների ենք դիմում իշխանության վերարտադրության համար: Դրանք իրականության հետ բացարձակապես ոչ մի առնչություն չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում