Wednesday, 08 05 2024
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց

«Իշխանությունը զավթած քրեական խմբերից ազատվելու միակ գործիքը հեղափոխությունն է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, ի՞նչ կարծիք ունեք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյանը, բացի իր կուսակցությունից, կստանա՞ աջակցություն:

-Սահմանադրական բարեփոխումների խնդիրը պետք է դիտարկել գործընթացի ամբողջության մեջ: Մեր երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է ունենալ խորհրդարանում պատգամավորների մեծամասնության համաձայնությունը, նա դա կարող է ակնկալել ՀՀԿ-ից, որն ունի 70 մանդատ: Եվ պետք է Սերժ Սարգսյանը ակնկալի, որ առնվազն 650 հազ. քաղաքացի կգա հանրաքվեի և կողմ կքվերակի սահմանադրական բարեփոխումներին, ինչն արդեն խնդիր է, և ՀՀԿ-ն ինքնուրույն իրականացնել չի կարող մի պարզ պատճառով, որ այդ կուսակցության կողմից ցանկացած բան կարող է անցկացվել միայն ուժային մեխանիզմներով, կաշառք բաժանելով: Հանրությանն այլ կերպ հարկադրել ինչ-որ քվեարկության՝ այդ կուսակցությունը ուրիշ տարբերակ չունի:

Բացի այդ, ընտրական հանձնաժողովներում ՀՀԿ-ն պետք է ունենա համագործակցող կուսակցություններ, որպեսզի վերահսկի ընտրական հանձնաժողովները և կարողանա ծավալել կեղծիքի մեքենան: Այսինքն՝ ամեն դեպքում Սերժ Սարգսյանին անհրաժեշտ են գործընկերներ այս գործընթացներում: Եվ եթե հոկտեմբերի 15-ին նա վավերացրեց այդ հայեցակարգը, նշանակում է՝ ինքն այդ գործընկերներին ձեռք է բերել: Այսինքն՝ վստահ է, որ խորհրդարանական ուժերից առնվազն երեքը կմասնակցեն հանրաքվեի հանձնաժողովներում իր կողմից:

Այսպիսով, եթե հոկտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանը վավերացնի հայեցակարգը, ուրեմն արդեն ձեռք է բերել ինչ-որ ռեսուրս, որն իրեն թույլ է տալիս ենթադրելու, որ 16 թվականի փետրվարին հնարավոր կայանալիք հանրաքվեում ինքը հանձնաժողովներում ունենալու է մեծամասնություն:

-Պարոն Ղուկասյան, Հայաստանում փոփոխությունների ամենահարմար պահը 2014 թվականն էիք համարում: Տարին մոտենում է ավարտին: Նույն կարծիքի՞ն եք:

-Փոփոխություն ասելով՝ նկատի ունեի իշխանափոխություն կամ հեղափոխություն: Իհարկե, 2014թվականն այն տարեթիվն է, երբ նման քաղաքական պրոցես կարող էր իրականացվել և ստանալ հանրային ամենամեծ աջակցությունը: 2015-ի ապիլի 24-ին ունենալու ենք համապետական միջոցառում, երբ ամբողջ սփյուռքից հայերը գալու են Հայաստան: 2016-ն էլ եթե իրականացվեց հանրաքվեն, արդեն լինելու է քվեարկության գործընթաց: Այսինքն՝ եթե հեղափոխության և իշխանափոխության օբյեկտիվ կարողություն կա, այն սպառվելու է 2014-ին:

– Եթե հանկարծ Սերժ Սարգսյանը չստանա այդ աջակցությունը՝ ի՞նչ տեղի կունենա Հայաստանում:

-Արտահայտվել հրապարակային այդ կուսակցությունների կողմից մի բան է, իրական պայմանավորվածությունները հանրության մեջքի հետևում կիրառվող պրակտիկա է: Եվ եթե հոկտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանը հաստատեց հայեցակարգը, կնշանակի, որ ինքն արդեն ձեռք է բերել անհրաժեշտ պայմանավորվածություններ կամ ունի ռեսուրս, որ հանրաքվեի հանձնաժողովները հարմար կազմով են կազմվելու, և ինքն ունենալու է աջակիցներ, հակառակ դեպքում դա պարզապես մեծ ավատյուրա կլիներ: Հայաստանում 2003 թվականին եղել է դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանը առաջարկեց սահմանադրական բարեփոխումներ, որոնք տապալվեցին իր հետ միասին 2003-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում: Իհարկե, Սերժ Սարգսյանն արդեն նման փորձ ունի և, ունենալով 100 տոկոս վստահություն, նոր կգնա այդ քայլին: Թե ինչ կասեն քաղաքական ուժերը, ինչպես կմատուցեն՝ դա ընթացիկ քաղաքականության խնդիր է:

-Ինչո՞ւ էր մեզ պետք բարեփոխումների հայեցակարգը: Շատերը նշում են, որ այն անհրաժեշտ է իշխանություններին վերարտադրության համար: Համամի՞տ եք:

-ՀՀԿ-ն 17 թվականին կլինի 18 տարի իշխող կուսակցություն: Սա ամբողջությամբ սպառված քաղաքական ռեսուրս է, և հասկանալի է, որ ՀՀԿ-ն արդեն ի վիճակի չէ երկու համապետական ընտրություններ անցկացնել: Ըստ էության՝ պառլամենտական կառավարմանն անցնելու գաղափարն այն է, որ մեկ ընտրություններով վերցնեն իշխանությունը՝ ի տարբերություն այսօրվա, երբ անհրաժեշտ է և մեծամասնություն զավթել ԱԺ-ում, և զավթել նախագահի պաշտոնը, որպեսզի ունենան ամփոփ պետական իշխանության փաթեթը, որը թույլ է տալիս լինել անվերահսկելի քաղաքական ուժ:

Ֆրանսիացիների տեսակետից՝ այն երկրում, որտեղ չկա իշխանության բաժանում, և իրավունքները պաշտպանված չեն, չկա սահմանադրություն: Ըստ էության՝ այսօր Հայաստանում չունենք Սահմանադրություն, և դա խնդիր է։ Սա հենց ստեղծել է հնարավորություն մեկ կուսակցության համար զավթել ԱԺ-ն և նախագահի մանդատը, լինել անպատասխանատու և անվերահսկելի ուժ:

-Այսօր իշխանություններին այլընտրանք կա՞: Շատերն այսօր որպես ամենամեծ խնդիր նշում են հենց այլընտրանքի բացակայությունը երկրում:

-Կազմակերպված հանցավոր խմբերին, որոնք Հայաստանում զավթել են իշխանությունը, այլընտրանք կա: Նման հարցադրումն ինքնին ճիշտ չէ: Իհարկե, այլընտրանք կա, և սա քաղաքական օրակարգի կարևորագույն հարցն է՝ նախաձեռնել համախմբում, նոր քաղաքական ուժեր ձևավորել, որը վաղուց կանգնած է հանրության առջև, բայց դեռ չի ստացել իր լուծումը: Չնայած տարբեր նախաձեռնություններ, որոնք ձևավորվել են քաղաքացիական հատվածում, փորձում են դառնալ քաղաքական ուժեր, որպեսզի ինչ-որ մրցակցություն ձևավորեն քաղաքական դաշտում, սակայն կա մի գլոբալ խնդիր՝ մինչև երկրում չլուծվի արդար, ազնիվ ընտրությունների հարցը, քաղաքական ուժերի աշխատանքը, ըստ էության, ապարդյուն է լինելու:

Այստեղ կա նաև մի անհրաժեշտ փուլ, որ մեր հասարակությունը պետք է անցնի՝ դա հանուն ազատ և արդար ընտրությունների ընդհանուր քաղաքացիական շարժումն է: Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն, որը դիտարկում են որպես չարորակ ուռուցք, հնարավոր է ընտրությունների եղանակով հեռացնել իշխանությունից: Այդ կուսակցությունը լիովին տիրապետում է ընտրական բոլոր մեխանիզմներին և վերահսկում է իրեն հարմար եղանակներով: Իրավապահ մարմինները ենթարկվում են և հաշվետու են իշխող կուսակցությանը, ուստի հանրային շահը և օրինականությունն այս ոլորտում չեն պահպանվում: Նման իրավիճակում հեղափոխությունը միակ քաղաքական գործիքն է, թե ինչպես հանրությունը կարող է ազատվել այդպիսի կազմակերպված քրեական խմբերից, որոնք զավթել են պետական իշխանությունը:

-Սակայն դրա նախադրյալները այս պահին կարծես թե չկան հանրության մեջ: Ավելի պասիվ, ավելի իներտ, ավելի հանդուրժող են դարձել մարդիկ:

-Չէի ասի: Դա թվացյալ հանգստություն է, և ցանկացած նախաձեռնող խումբ, որն իր ձեռքին կունենա արդիական ծրագիր, կարող է հաջողության հասնել ցանկացած պահի: Հանրությունը պատրաստ է աջակցել, հանրային կարծիքն այսօր ծայրահեղ բացասական է երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Գրեթե բոլոր սոցիալական խմբերը համակարծիք են, որ այսպես շարունակվել չի կարող, որ սպառված են բոլոր ռեսուրսները, նաև համբերության: Եվ ցանկացած գործնական նախաձեռնող խումբ, որն իր վրա կվերցնի այդ հեղափոխական ծրագրի պատասխանատվությունը, բնականաբար ունենալու է հանրային մեծ աջակցություն:

Քաղաքական դաշտում որևէ կուսակցություն երբեք հեղափոխական խնդիր իր առջև չի դրել: Դա ավելի շատ արտախորհրդարանական ուժերին բնորոշ երևույթ է, որովհետև խորհրդարանական ուժերը արդեն իսկ նրանով, որ մասնակցում են կեղծ, շինծու ընտրություններին, դրանով իսկ լեգիտիմացնում են դրանք և մասնակից են այս ռեժիմի հաստատման: Բնականաբար, երբ մարդիկ վերցնում են այդ մանդատները, դրանով նրանք կնքում են գործարքը ռեժիմի հետ, որ իրենց քաղաքական գործունեությունը սահմանափակելու են այդ խորհրդարանական շրջանակում և դրանից դուրս որևէ այլ ծրագիր չեն ներկայացնելու:

-Եթե սահմանադրական բարեփոխումները չեն անցկացվում, մենք ի՞նչ փուլում ենք հայտնվում:

-Մենք նույն փուլում ունենալու ենք երկու համապետական ընտրություններ, որոնք ոչ մի էական բան չեն կարող փոխել: Սահմանադրական բարեփոխումները, որոնք չեն գալիս հանրության պահանջներից, արհեստական փոփոխություններ են, որոնք պիտի ծառայեն իշխող դասակարգի շահերին: Քանի որ այսօր մենք դեռ չունենք հանրային պրոցես, որ հանրությունն ինքը դնի պահանջներ, թե ինչպես է ինքը տեսնում քաղաքական իշխանության կազմակերպումը մեր երկրում, բնականաբար, օգտվելով այդ իրադրությունից, քրեական օլիգարխիան այստեղ ունի լիարժեք ազատություն ինքը հանդես գալու այդ փուլում որպես նախաձեռնող: Դրանից սպասել որևէ արդյունավետ հետևանք հանրության համար պետք չէ: Բայց նաև պետք չէ մոռանալ այն փորձը, որ քաղաքական դաշտում կա. տեսեք, Ռոբերտ Քոչարյանը մշակեց այսօր գործող սահմանադրությունը՝ բնականաբար նկատի ունենալով իրեն որպես դրա գլխավոր օգտատեր, պատրաստեց համապատասխան քաղաքական ուժ, բայց պարտվեց 2007-ի ընտրություններում և այն ամբողջ սահմանադրական ռեսուրսը, որ նա նախատեսում էր իր համար, հայտնվեց Սերժ Սարգսյանի ձեռքում, և վերջինս ձեռք բերեց վերջին 100 տարվա պատմության մեջ աննախադեպ իշխանական փաթեթ: Երբեք Հայաստանում որևէ մարդու ձեռքին նման իշխանական փաթեթ չի եղել կուտակված, նույնիսկ սովետական տարիներին:

-Նկատի ունեք այն, որ Մարտի 1-ով հարցը մտավ փակուղի՞:

-Նաև Մարտի 1-ով հարցը մտավ փակուղի, երբ քաղաքական իրավիճակն էլ դարձավ այնպիսին, որ ՀՀԿ-ի մենաշնորհը դարձավ անհերքելի, իհարկե՝ մեր ժողովրդի ազգային շահերի և արտաքին շահերի հաշվին, և Սերժ Սարգսյանը պարզապես հանձնեց գրեթե բոլոր ազգային շահերը գերտերություններին Մարտի 1-ից հետո իր պաշտոնը պահելու համար: Բայց սահմանադրական ռեսուրսը, որից նա օգտվում է առ այսօր, ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը: Բնականաբար, նա դա ստեղծել էր իր համար, ոչ թե Սերժ Սարգսյանի, պարզապես Սերժ Սարգսյանը կարողացավ այն զավթել:

Մենք տեսանք, որ նմանատիպ իրադրություն եղավ նաև Վրաստանում, երբ Սաակաշվիլին մի այնպիսի սահմանադրական բարեփոխում առաջարկեց, որը պիտի վերարտադրեր իրեն իշխանության մեջ, սակայն դա տեղի չունեցավ, ներխուժեցին այլ քաղաքական ուժեր, և Սաակաշվիլին այսօր «Ինտերպոլի» հետախուզման մեջ է գտնվում:

Այս ամենը խոսում է այն մասին, որ նման բարեփոխումները, որ մշակվում են որպես վերարտադրության մեխանիզմ, միշտ ծառայում են մշակողների դեմ: Սա այն դեպքն է, երբ «խիարը թարս է աճում», ինչին ձեռք է տալիս՝ տապալվում է, չորանում է:

-Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր վերադարձը քաղաքականության կախված է հանգամանքներից: Այսինքն՝ նա այդպես էլ չկարողացավ իր ցանածը քաղե՞լ:

-Կարծես թե իր ցանածը ամբողջությամբ քաղեց և մեծ մասամբ Հայաստանից դուրս բերեց։ Իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է այսօր դառնալ քաղաքական գործոն, իհարկե, ոչ այն եղանակներով, որով նա փորձեց այդ նոստալջին ստեղծել PR տեխնոլոգիաներով: Դրանք ցույց տվեցին, որ նոստալջի չի առաջանում քոչարյանական տարիների շուրջ: Նա կարող է գործոն դառնալ մի դեպքում՝ եթե բաց ու հրապարակային հայտարարի, որ Սերժ Սարգսյանը հանցագործ է, որ ինքը սխալվել է Սերժ Սարգսյանին իշխանության գալու ժամանակ աջակցելու հարցում: Այսինքն՝ եթե ինքն ունի Սերժ Սարգսյանին ոչնչացնելու ծրագիր: Այդ դեպքում Քոչարյանը կարող է դառնալ ազդեցիկ քաղաքական գործոն Հայաստանում:

-Բայց կա նաև հանրության հիշողությունը:

-Հանրությունը, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում, կարող է այդ քաղաքական գործչի մեջ տեսնել որոշակի պրոցեսի սկիզբ դնող մարդու: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այդ տեքստով հանդես եկավ, որ սրիկաներ են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ներողություն խնդրեց, որ Ռոբերտ Քոչարյանին բերել է իշխանության: Այսինքն՝ սա միակ տեխնոլոգիան է, որով Քոչարյանը կարող է դառնալ ազդեցիկ, եթե կրկնի Լևոն Տեր-Պետրոսյանի այդ մոդելը և մատուցի Սերժ Սարգսյանին որպես կատարյալ սրիկա, որին պետք է ոչնչացնել, ինքն էլ այդ ծրագրով գալիս է և կոչ է անում համախմբվել բոլորիս այդ ծրագրի շուրջ: Դա որևէ ազդեցություն կունենա: Մյուս դեպքերում, նույնիսկ եթե Սերժ Սարգսյանն ինչ-որ արտաքին ճնշումների հետևանքով ստիպված լինի հրաժարական տալ, Ռոբերտ Քոչարյանը որևէ մեծ ազդեցություն կարող է և չունենալ, որովհետև այստեղ խնամիությունը՝ որպես քաղաքական կատեգորիա, դառնալու է կարևորագույն մ երևույթ, երբ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի համատեղ քաղաքական խորհրդից է կախված լինելու, թե ում առաջարկեն Սերժ Սարգսյանին որպես ժառանգորդ: Այստեղ Քոչարյանը, նոստալջիի վրա հույս դնելով, ոչ մի արդյունքի չի հասնի, որովհետև հանրային ընկալման իր բացասական ռեյտինգը երևի ամենամեծն է Հայաստանի բոլոր քաղաքական գործիչների շրջանում, որոնք այս տարիների ընթացքում եղել են իշխանության:

Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին, ապա քիչ հավանական եմ համարում, որ Ռոբերտ Քոչարյանն ի վիճակի է այդպիսի քայլ անելու, ինչպես ասացի, հանդես գալու հայտարարությամբ, որ ինքն է ոչնչացնելու Սերժ Սարգսյանին: Հիշում ենք, որ նախորդ հայտարարությունը եղել է այն, որ ղարաբաղցիները երբեք իրար դեմ դուրս չեն գա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում