Հայտնի ֆրանսիացի շեֆ խոհարար Ալեն Դյուկասը, որին անվանում են ֆրանսիական գաստրոնոմիայի հայր, արգելել է մսի օգտագործումը Փարիզի իր հայտնի ռեստորանում:
Համաձայն անձամբ քաղաքապետի՝ դա կարող է օգնել հարթել նոր, «ավելի բնական» բաղադրատոմսի ուղի:
Հայտնի Plaza Athene հյուրանոցում գտնվող ռեստորանն այսկերպ կանցնի բուսական ոճի: Արդեն իսկ ծանր ուտեստներին փոխարինում են բանջարեղենները ու հյութերը, որ աճեցվում են Վերսալի դղյակում: Ճաշացանկում հայտնվել է նաև սև բրինձ, ութոտնուկ ու կաղամար՝ հայտնում է The Local-ը:
Բացի այդ՝ վարպետը խոստացել է ուտեստներ պատրաստելիս առավելագույնս կրճատել շաքարի ու կարագի օգտագործումը: