Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Հայոց բանակն իր զինծառայողներով գերազանց հանձնում է քննությունը». Սեյրան Օհանյան

Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ)։

Նախարարն ուսանողների ու դասախոսների հետ ծաղիկներ դրեց ՀՊՏՀ բակում տեղադրված «Զոհերի հիշատակին» նվիրված հուշաքարի մոտ, մասնակցել է ուսանող-ազատամարտիկների անվան լսարանի բացման արարողությանը, որին, բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, ներկա էին նաև զոհված ուսանող-ազատամարտիկների ընտանիքների անդամները, հարազատներն ու մարտական ընկերները: Ուսանող-ազատամարտիկների լսարանը նվիրված է ՀՊՏՀ այն 13 քաջորդիներին, ովքեր Արցախյան պատերազմի տարիներին կիսատ թողեցին ուսումը և մեկնեցին ռազմաճակատ, որտեղից, ցավոք, չվերադարձան:

Կայացել է «1-ը դարձնենք 100» խորագիրը կրող ծրագրի շնորհանդեսը, որը նվիրված է հայալեզու Վիքիպեդիան Արցախյան պատերազմի մասին պատմող նյութերով հարստացնելուն: Արձագանքելով «1 հայ` 1 հոդված» կոչին՝ ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ համալրել են հայալեզու Վիքիպեդիան Արցախյան պատերազմի մասին պատմող 100-ից ավելի հոդվածներով: Սա պիլոտային ծրագիր է, և նախատեսվում է հետագայում շարունակել հոդվածների ավելացումը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունել է տնտեսագիտական համալսարանի ուսանողների կողմից անցկացվող ռազմահայրենասիրական միջոցառումները։ Նախարարն ընդգծել է, որ հպարտությամբ է ներկայացնում մի կառույց, որն անցել է հաղթական փառավոր ուղի. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել ՀՀ զինված ուժերը, մի կառույց, որն այսօր ապահովում է հայ ժողովրդի խաղաղ արարումը, ունեցել է փառավոր ճանապարհ, որը կարողացել է հիմք դառնալ, որպեսզի այսօր բանակն արագ տեմպերով իր զարգացումն ապահովի, մրցունակ լինի ոչ միայն տարածաշրջանում, այլև համեմատվի գերտերությունների հզոր բանակերների հետ»։

Նախարարն ընդգծել է, որ Արցախյան գոյապայքարում մեր հաջողությունները շարունակական են այսօրվա ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրողության մեջ։ «Եթե Արցախյան գոյապայքարի ժամանակ բանակը ժողովրդի հետ կարողացել է գերազանց հանձնել իրեն տրված քննությունը, այսօր էլ բանակն իր զինծառայողներով, հատկապես ժամկետային, գերազանց հանձնում է այն, ու մեզ պարտադրված ոտնձգություններին կարողանում ենք արժանի հակահարված տալ՝ ապահովելով մեր սահմանների անառիկությունը»,- ասել է Սեյրան Օհանյանը։

Նախարարը նշել է, որ մենք հակամարտության լուծման մեր տարբերակն ունենք, որը բացառապես խաղաղ կարգավորումն է։ Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքն անառարկելի իրողություն է և այլընտրանք չունի։

Խոսելով օգոստոսյան վերջին դեպքերի մասին՝ Սեյրան Օհանյանը նշեց. «Մեր զինծառայողների հերոսության ու անձնազոհության շնորհիվ մենք կարողացանք ոչ միայն հետ շպրտել հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը, այլև նրանց տարածքներում միջդիրքային շրջաններում կարողացանք կանխարգելիչ-հակազդիչ միջոցառումներ իրականացնել: Դա հայ հրամանատարի և զինվորի խելացի գործողությունների շնորհիվ է։ Դա օգնեց, որ ՀՀ նախագահը եռակողմ հանդիպման ժամանակ ավելի հաստատուն, ավելի խրոխտ, անհրաժեշտության դեպքում ձեռքը սեղանին խփելով արտահայտի իր տեսակետն Արցախի հարցի վերաբերյալ»:

Պաշտպանության նախարարը նկատում է՝ բանակի հզորությունը քանակական առավելության ու սպառազինության մեջ չէ: «1992-94թթ. էլ Ադրբեջանը և′ քանակապես էր մեզանից շատ, և′ ավելի շատ զենք ուներ: Հիմա էլ է նույն իրավիճակը: Բայց առանց 3-րդ ուժի միջնորդության (երկրագնդի վրա չկա հակամարտության որևէ գոտի, որտեղ չլինի 3-րդ ուժ) մեր զինված ուժերն արժանի հակահարված են տալիս` մեր զինվորի մարտական ոգու, նվիրումի շնորհիվ»,- նշեց Սեյրան Օհանյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ սահմանում իրավիճակը հանդարտ է. կրակոցներ կան, բայց քիչ են: ՀՀ սահմաններում այն հասել է գրեթե նվազագույնի, ԼՂՀ սահմաններում կրակոցների թիվը մեկ օրվա ընթացքում 30-40-ի է հասնում։

Նշենք, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպմամբ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տրվեց բուհի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։ Միջոցառումներն իրականացվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում