Ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆը «Իսլամական պետության» գրոհայինների տարածած տեսագրությունում իր մահապատժից առաջ քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Օբամա՛, Իրաք ներխուժման պատճառը ամերիկյան կյանքերի և շահերի պաշտպանությունն էր, իսկ ինչո՞ւ եմ այժմ ես ձեր միջամտության համար կյանքով վճարում: Միթե՞ ես ԱՄՆ-ի քաղաքացի չեմ: Մենք ծախսել ենք ամերիկացի հարկատուների միլիարդավոր դոլարներ և «Իսլամական պետության» դեմ մարտերում կորցրել հազարավոր զինվորներ: Ինչո՞ւ է ժողովրդի շահը կրկին սկսված պատերազմում»,- հայտարարել է լրագորղը:
«Չնայած, որ ես քիչ բան գիտեմ արտաքին քաղաքականության մասին` ես հիշում եմ, որ ընտրություններում ձեր ոչ մի հաղթանակը տեղի չի ունեցել առանց մեր զինվորներին Իրաքից ու Աֆղանստանից վերադարձնելու և Գունատանամոն փակելու խոստման: Այժմ Օբամա, մոտենում է ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտը, վերոնշյալներից ոչ մեկին դուք չեք հասել: Դուք խաբեությամբ մեզ` ամերիկացիներիս դեպի բաց կրակն եք տանում»,- ասել է Սոթլոֆը: