Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, գրում է Trend-ը:
Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, ի պատիվ բարձրագույն հյուրի պատվո պահակախումբ է կանգնեցվել:
Օդանավակայանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա կնոջը` Էմինե Էրդողանին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յագուբ Էյուբովը և այլ պաշտոնատար անձինք: