Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հովիկ Աբրահամյանը և՛ Հայաստանին, և՛ Ռուսաստանին դնում է հիմար վիճակի մեջ, նա ի՞նչ պետք է քննարկեր Մեդվեդևի հետ. Կոլերով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

-Պարոն Կոլերով, շաբաթներ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սեպտեմբերի 8-9-ը ժամանելու է Հայաստան: Նա նշել էր, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջև վերջին հանդիպման ժամանակ: Այնինչ, օրերս նա իսկ հայտարարեց, որ այցը չի կայանալու, քանի որ ՌԴ վարչապետը Երևանում պետք է լիներ Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով, իսկ այդ հարցերի քննարկման ֆորմատը փոխվել է, քննարկումը կկայանա նախագահների մակարդակով: Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս ֆորմատի փոփոխությունն է հարցը, թե՞ այցը չեղյալ համարելու այլ պատճառներ կան:

-Նախ՝ Հովիկ Աբրահամյանը խոսել էր այցի մասին ոչ ենթադրաբար, այլ բավական հստակ՝ այցը կայանալու է: Պարզաբանումը, թե այցը չի կայանա, քանի որ ենթադրվում էր այլ ձևաչափ, որ այս հանդիպումը պետք է լիներ բազմակողմ, և պայմանավորված այդ ձևաչափի փոփոխությամբ՝ հարցը փոխանցվել է նախագահներին, ապա այդ բոլոր բացատրությունները բավարար չեն, քանի որ ձևաչափի փոփոխությունը տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Անկեղծ ասած՝ ես սկսում եմ մտածել, որ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին լուրջ վերաբերվել պետք չէ, քանի որ վերջին երեք ամիսների ընթացքում նա այնքան հայտարարություններ է արել, այդ թվում՝ այնպիսիք, որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ, ավելին՝ անհիմն են, ֆանտազիաներ են: Դմիտրի Մեդվեդևի այցի ֆանտազիան միայն Հովիկ Աբրահամյանի խղճի վրա է: Նա մեզ բոլորիս՝ և՛ Հայաստանին, և՛ Ռուսաստանին, դնում է հիմար վիճակի մեջ: Համարվում է, որ այդ պաշտոնին նստած գործիչը չպետք է ֆանտազիաներով զբաղվի:

-Այսինքն՝ Դուք մտածում եք, որ իրականում չի՞ եղել պայմանավորվածություն, և Հովիկ Աբրահամյանն անպատասխանատու հայտարարություն է արել:

-Եթե հիմա հայկական մամուլում հաղորդագրություն է տարածվում, որ այդ հանդիպումը չեղյալ է համարվել, կամ այլ ձևաչափ կա, նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի նախորդ հայտարարությունը չի ունեցել որևէ հիմք: Ես կարծում եմ, որ ԶԼՄ-ները պետք է էմբարգո դնեն Հովիկ Աբրահամյանի ֆանտազիաները հրապարակելու վրա, քանի որ նա մեզ բոլորիս դնում է հիմար դրության մեջ:

Այն փաստը, որ Հովիկ Աբրահամյանն ազատորեն շարունակում է անել տարբեր բնույթի ֆանտաստիկ հայտարարություններ, խոսում է այն մասին, որ ՀՀ ղեկավարությանը իրերի նման դրությունը և այս իրավիճակը ձեռնտու է։ Սա ավելի լուրջ հարց է: Ինչի՞ տեղ է դրել ՀՀ ղեկավարությունը Հովիկ Աբրահամյանին, այսինքն՝ ինչ հատուկ խնդիր նա ունի, ինչ է նա փորձարկում, ինչպիսի առաքելություն ու ֆունկցիա է նա իրականացնում: Ինձ թվում է, որ վարչապետի միջոցով Հայաստանը դեռ շատ անգամներ է տարբեր ազդանշաններ ուղարկելու՝ փորձարկելով տարբեր իրավիճակներ: Այս ամենի մեխանիզմը, այսինքն՝ այն, ինչպես է սա օգտագործվում, փոքր-ինչ անեկդոտի է նմանվում: Հատուկ, նոր, ավելի բովանդակալի հարց երկկողմ հարաբերություններում, բացի անվտանգության հարցերից ՀԱՊԿ-ի շրջանակում, եվրասիական ինտեգրացիայից գոյություն չունի: Չկան հատուկ նոր խնդիրներ, բացի էլեմենտար հարցերից, որոնք վարչապետը կարող է լուծել Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցությունից դուրս: Ուստի բոլոր հարցերը, թե ինչպիսի օրակարգ էր Հովիկ Աբրահամյանը ցանկանում առաջարկել Մեդվեդևին՝ պետք է հարցնել հենց իրեն:

-Պարոն Կոլերով, երեկ Պուտինը հանձնարարեց ստորագրել Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը, նախատեսվում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կմիանա ԵՏՄ-ին, սակայն տեսնում ենք, որ ԵՏՄ հիմնադիր երկրների նախագահների միջև որոշակի տարաձայնություններ կան. Ղազախստանն է դեմ ԵՏՄ-ն քաղաքականացնելուն, իսկ Հայաստանի անդամակցությունը քաղաքական գործընթաց է, կա նաև անցակետի հետ կապված՝ դեռևս չհստակեցված հարց։ Հնարավո՞ր է՝ Ղազախստանը խոչընդոտներ հարուցի:

-ՄՄ-ի շրջանակում բոլոր որոշումները կրում են կոնսենսուսային բնույթ, ուստի ասել, որ այդ պրոյեկտներում ինչ-որ մեկը դեմ է, մյուսը՝ կողմ, սխալ է։ Եթե Հայաստանն այդ գործընթացում է, ապա բոլորը կողմ են, քանի որ պետք է կոնսենսուս լինի: Պուտինի հանձնարարականը բյուրոկրատիա է ընդամենը, այդպիսի հանձնարարականներ տրվում են կարևոր միջոցառումներից առաջ: Սա որևէ քաղաքական իմաստ չունի, եթե Հայաստանը ցանկանում է ստորագրել:

Ղազախստանն արդեն վերջին երկու տարիների ընթացքում 4-5 անգամ ասել է, որ Ղազախստանը միանում է ՄՄ-ին և պատրաստվում է ձևավորել ԵՏՄ՝ ելնելով իր տնտեսական պատկերացումներից, և եթե դա շահավետ չլինի, ապա Ղազախստանը չի մասնակցի այդ միություններին: Նոր դիրքորոշում չէ սա, և այն չի փոխվել այս ողջ ընթացքում: ՄՄ-ն ունի քաղաքական նշանակություն, բայց տնտեսական կառույց է անդամ բոլոր երկրների համար: Եթե նույնիսկ Հայաստանը միանում է ՄՄ-ին տեսական գաղափարներից ելնելով, ապա դա չի փոխում միության տնտեսական բնույթը: Այնտեղ քաղաքականություն չկա, ուստի եթե կոնսենսուսը փաստ է, ապա ՄՄ-ի կողմից խոչընդոտներ չեն լինի, քանի որ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ Հայաստանը միանում է այդ միությանը այն սահմաններով, որոնցով միացել է ԱՀԿ-ին: Բայց չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանն ինչ-որ հետաքրքիր բան ասի ՄՄ-ի վերաբերյալ: Նա ունի նման ֆունկցիա անսպասելի ու ֆանտաստիկ հայտարարություններ անելու, ուստի չեմ բացառում, որ մենք նրանից նման մի հայտարարություն լսենք շուտով:

-Դուք հիշատակեցիք Սերժ Սարգսյանի ելույթն Աստանայում՝ Հայաստանը կմիանա ԵՏՄ-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Այնուամենայնիվ, անհասկանալի է մնում հետևյալը՝ կլինի՞ արդյոք մաքսակետ Հայաստանի ու Ղարաբաղի միջև, թե ոչ, որովհետև սա բավցական ցավոտ թեմա է, և գուցե սա դառնա հնարավոր խոչընդոտը:

-Ամեն դեպքում, չէ՞ որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև սահման գոյություն ունի, չէ՞ որ սահմանապահներ գոյություն ունեն, մաքսատուրքեր Ղարաբաղի ու Հայաստանի միջև չկան, այսինքն՝ զրոյական են, ինչ-որ մաքսային հստակեցում այնտեղ անհրաժեշտ է, եթե Հայաստանից է ապրանքը գնում Ղարաբաղ, եթե հանկարծ ինչ-որ ապրանք է գալիս Իրանից՝ պետք է լինի նման ինչ-որ ընթացակարգ: Սա Հայաստանի ներքին հարցն է, բայց եթե դա ՄՄ-ի արտաքին սահմանն է, այնտեղ պետք է լինի մաքսակետ:

-Պարոն Կոլերով, ՀՀ երկրորդ նախագահն օրերս հարցազրույց տվեց՝ չբացառելով իր վերադարձը քաղաքականություն, ինչը, նրա խոսքերով, կախված է որոշակի հանգամանքներից: Հետաքրքիր է, Քոչարյանը, որը հայտնի է ՌԴ ներկայիս նախագահի հետ իր հատուկ հարաբերություններով, ռուսամետությամբ, կարո՞ղ է ակնկալել ՌԴ աջակցությունն իր վերադարձի ճանապարհին:

-Բայց չէ՞ որ Քոչարյանը բազմավեկտորության հեղինակն էր, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ժառանգորդն է, նրանք համախոհներ են։ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին Սերժ Սարգսյանին հրավիրեց Ղարաբաղից Հայաստան, ճի՞շտ է՝ ճիշտ է, ուստի ինչո՞ւ եք Դուք նրանց բաժանում: Իսկ ինչպե՞ս եք Դուք պատկերացնում այդ աջակցությունը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար Քոչարյանի քաղաքական հեռանկարների հարցը Հայաստանի ներքին հարցն է: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը հիմա պատճառ ունի Հայաստանի ներքաղաքական հարցերով զբաղվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում