Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին առաջին անգամ հրատարակելու է The Strange Library («Տարօրինակ գրադարան») գիրքը անգլերենով: Ստեղծագործության առաջին ներկայացումը տեղի կունենա 2014թ. դեկտեմբերին, հաղորդում է The Guardian-ը: Այդ փոքրիկ պատմությունը սկզբից հրատարակվել էր 2008-ին ճապոներեն, սակայն անգլերեն տարբերակի համար տեքստն ու նկարները հավելյալ են մշակվել:
96-էջանոց աշխատանքը պատմում է մի տղայի մասին, որին պատանդ է պահում ինչ-որ ծերունի մի տարօրինակ գրադարանում: Նա ստիպում է նրան կարդալ ու հիշել հարյուրավոր գրքեր: Գրքում հայտնվում են այնպիսի կերպարներ, ինչպիսին է ոչխար-մարդը, և այնպիսի աղջիկ, որը կարողանում է տաքացնել սեփական ձեռքերով:
Harvill Secker հրատարակչության խմբագիր Լիզ Ֆոլին նշել է, որ գիրքը Սուրբ Ծննդին յուրահատուկ նվեր կդառնա: