ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ ելույթի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն ասել է, որ երբ Պուտինին հարցրել է Ուկրաինայում զորքերի տեղակայման մասին, նա անցել է սպառնալիքների: Այս մասին գրում է իտալական La Repubblica թերթը:
Թերթն այսպես է նկարագրում այդ իրավիճակը. «Խնդիրը հետևյալն է,- ասել է «Արքան» Բարոզուին,- եթե ես ուզեմ, Կիևը կգրավեմ 2 շաբաթում»:
Հոդվածի հեղինակը կարծում է, որ Պուտինը նկատի է ունեցել, որ «իրեն նոր պատժամիջոցներով չհրահրեն»:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է զգալիորեն մեծացնել իր ռազմական ներկայությունն Ուկրաինայում, նաև տակտիկական միջուկային զենք կիրառել: inforesist.org-ը նշում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ճամբարում վստահ են. Պուտինի խոսքերը «բլեֆ» են, և նա չի կարող լիամասշտաբ ռազմական գործողություններ վարել:
«ՌԴ-ն գրաված տարածքները պահելով՝ միաժամանակ լիամասշտաբ պատերազմի ռեսուրսներ չունի: Պուտինը ռազմական պոկեր է խաղում: Նրա միակ նպատակն է, որ մենք դադարեցնենք կրակը և ահաբեկիչների հետ նստենք բանակցային սեղանի շուրջ…»,- Պորոշենկոյի դաշնակից Վլադիմիր Արյովի խոսքն է մեջբերում inforesist.org-ը: